46 միլիոն` վարդագույն ադամանդին


Ժնևում կայացած աճուրդում այդ ադամանդն իսկապես գնային ռեկորդ է սահմանել£ Դրա նոր տերը` ոսկերիչ Լորենս Գրաֆը վարդագույն քարի համար վճարել է 45,44 միլիոն շվեյցարական ֆրանկ (45,75 միլիոն դոլար)£ 24,78 կարատանոց վարդագույն ադամանդի նախաաճուրդային գին սահմանված է եղել 27-38 միլիոն շվեյցարական ֆրանկ£ Մինչ այս ամենաբարձր գնով 2008¬ին վաճառվել էր 35,56 կարատանոց երկնագույն մի ադամանդ` 24,3 միլիոն դոլարով£ Վարդագույնը, փաստորեն, կրկնապատկեց այդ «ռեկորդը»£