Պրիմադոնային «քցել» են


Շոուբիզնեսում իր ներկայությունը «սառեցնելուց» հետո էլ չի սառում հետաքրքրությունը Ալլա Պուգաչովայի հանդեպ£ Բեմական բարձունքները նրան ճախրանքի թևեր էին պարգևում, բայց ահա դատական քաշքշուկները… Բանկիր Ռաֆանովիչի դեմ քրեական գործ է հարուցված. դատարանը պարզել է, որ նա անձամբ Պուգաչովային պարտք է 4 միլիոն 380 հազար ԱՄՆ դոլար£ Ինչպես պարզել է MK¬ն` քրգործը հարուցվել է կեղծ սնանկության փաստով, և դրանում ընդգրկված է նաև Ռաֆանովիչի կինը` Լյուբչևսկայան£ Երկու հետապնդվողներն էլ ոնց որ` Ռուսաստանում չեն, թեև իրենց ֆինանսները փրկելու ուղղությամբ ակտիվ գործունեություն չեն էլ ծավալել£ Նրանք հիմա գրանցվել են Տվերսկայա մարզի ինչ¬որ ավերակ տանը, որտեղ էլի մի քանի մարդ է գրանցված£ Այսինքն, այնքան է վատթարացել իրենց վիճակը, որ Մոսկվայի կենտրոնում ունեցած բնակարանը փոխանակել են գյուղական մի ավերակի հետ£ Նպատակը հասկանալի է` դատական ատյաններին ապացուցել են, որ իրենցից ոչինչ առգրավել չեն կարող£ Ռաֆանովիչի գործը նախ քննվել է որպես քաղաքացիական հայց£ Եվ նա Պուգաչովային 2 «հաղթաթուղթ» է ներկայացրել£ Նախ` ինքը պատրաստ է վճարել, բայց սնանկ է` չի կարող£ Բացի այդ, դատարանը չի կարող իրեն պարտավորեցնել` վճարելու միայն 1 պարտատիրոջ. - Դուք այստեղ միակը չեք£ Հե°րթ կանգնեք,¬ հայտարարել է ճարպիկ բանկիրը£ Իրավապահները չեն բացառում, որ Ռաֆանովիչը կարող էր նաև փոքրիկ կաշառքով ոմանց ընդգրկել «պարտատերերի» ցուցակում£ Ինչևէ, անցյալ շաբաթ հարուցված քրգործը հույսեր է ներշնչել Պուգաչովայի փաստաբաններին£ Բա չասե՞ս` լավ չէ՞ր փողերդ բարձիդ տակ պահեիր և հուսալի պահակախումբ վարձեիր£