Ձուն էլ չարիք է


Հետաքրքիր է` այս տեղեկատվությունը կզսպի ձու արտադրողների ախորժակը, որպեսզի գների նոր թռիչք չմոգոնեն£ Սպառողին, այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ կանադացի դիետոլոգները հաշվարկել են, որ առողջության համար ընդամենը 1 ձվի դեղնուցն ավելի մեծ վտանգ է պարունակում, քան ամենավատորակ այլ սննդատեսակը£ Դրանում խոլեստերինի պարունակությունը տատանվում է 215-275 միլիգրամի սահմաններում (պայմանավորված դեղնուցի չափից)£ Մինչդեռ սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու համար, սրտաբանները խորհուրդ են տալիս, որ խոլեստերինի օրական քանակը չպետք է գերազանցի 200 մգ¬ը£ Մասնագետներն ահազանգ են հնչեցնում. ձվի, հավի և ընդհանրապես փետրավորների մսի օգտագործման ծավալները զգալիորեն մեծացել են£ - Մենք կցանկանայինք ցրել ձևավորված մոլորությունը. ձուն չի կարելի ո°չ դիետիկ, ո°չ միանշանակ օգտակար սննդատեսակ համարել,¬ ասել է պրոֆեսոր Դևիդ Սպենսը` Արևմտյան Օնտարիոյի համալսարանից£ Սպենսի գլխավորությամբ մասնագետների մի խումբ ծավալուն ուսումնասիրություններ է կատարել, թե տարբեր հիվանդություններ ինչպես են զարգանում` պայմանավորված հիվանդների կողմից օգտագործվող ձվի քանակով£ - Մենք հայտնաբերեցինք սրտանոթների կարծրացման (աթերոսկլերոզ) երևույթների, սրտի և ուղեղի կաթվածների կայուն աճ,¬ պնդում է պրոֆեսորը£¬ Խնդիրն այն է, որ ամեն օր ձու ուտել կարող են միայն շատ առողջ մարդիկ£ Ավելի լավ է սահմանափակել ձվի օգտագործումը և շաբաթական օգտագործել 2-3 անգամ£ - Ինչ վերաբերում է արդեն սրտանոթային հիվանդություններով տառապողներին, նույնիսկ շաբաթը 1 անգամ էլ խորհուրդ չէինք տա` չնայած վաճառակետերի բոլոր գովազդային խայծերին,¬ պատմել է Տորոնտոյի Սբ. Մայքլ հիվանդանոցի փորձագետ, բժիշկ Դևիդ Ջենկինսը£