Բրեգովիչյան արբեցնող «Ալկոհոլը»


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական XI փառատոնի (նախագահ` Ստեփան Ռոստոմյան) շրջանակներում առաջին անգամ Հայաստանում իր «Հարսանեկան և թաղման նվագախմբով» մենահամերգից առաջ աշխարհահռչակ Գորան Բրեգովիչն ամենքիս զարմացրեց իրեն մեծ համբավ բերած կինոերաժշտությանը տված սեփական գնահատականով` համեմված պատկերավոր ալեգորիայով£ Նկատի առնելով Էմիր Կուստուրիցայի «Գնչուների ժամանակը» (1988 թ.) ֆիլմից մինչ Ջան Դյունդարի «Մուստաֆան» (2008 թ.) Բրեգովիչի բեղուն գործունեությունը կինոյում` փորձեցինք իր անմիջական խոսքով հավաստիանալ, թե ինչ հետագիծ է թողել նրա երաժշտական տարեգրության մեջ բախտակից հայրենակցի` յուրատիպ կինոաշխարհով շատերին հմայած Էմիր Կուստուրիցայի հետ համաստեղծագործությունը£ «10 տարի կապ չունեմ ֆիլմերի հետ,¬ «Ավանգարդ»¬ի հարցերին անակնկալ պատասխաններ տվեց Գորան Բրեգովիչը` «Մուստաֆա»¬ի առիթով ծագած քաղաքական լրագրահարցասիրությունը զուսպ բավարարելուց հետո£ - Ընկերային համերաշխությամբ են գրվել ամենահաջողված լեյտմոտիվներս ու երգերս, որոնց աննախադեպ մասսայականությանն անսալով` ընդգրկել եմ աշխարհապտույտ համերգային շրջագայություններիս երկացանկում£ Իմ գլխում ուրիշ երաժշտություն է շարունակ հնչում£ Հիմա` տարբեր ժողովուրդ ների մշակույթների ու երաժշտական ժանրերի սինթեզով հոգուս եղածին ուրույն երանգավորում տվող երգեր ու մեղեդիներ» £ Սա այն դեպքում, երբ Բրեգովիչի պարզ արտահայտչականությամբ ունկ շոյող երաժշտահենքերով «Ոսկե արմավենու ճյուղ»¬եր են «սփռվել» նաև Պատրիս Շերոյի «Մարգո թագուհու» (1994 թ.), Էմիր Կուստուրիցայի «Ընդհատակի» (1995 թ.) վրա Կաննի հեղինակավոր կինոփառատոնում£ Սա այն դեպքում, երբ 1995¬ից գլխավորապես տարվելով իր երաժշտության կատարմամբ` Բրեգովիչն, էթնիկ ու ռոք մեղեդիների ինքնահատուկ համադրությամբ, երաժշտասեր ների շուրթերին «դաջել» է տարատեսակ տրամադրությունների ներդաշնակ մեկտեղմամբ առանձնակի գրավիչ բազմաթիվ տխրազվարթ ստեղծագործություններ. 24 ֆիլմերի համար գրված երգերից ու մեղեդիներից շատերը «հիթեր» են դարձել£ Փաստորեն, արվեստագիտական յուրօրինակ հաջողակ արկածախնդրության արժևորում է տալիս միջազգային համբավն ապահոված կինոգործունեութ յանը ինքը` ռոք երաժիշտ Բրեգովիչը£ Մինչդեռ իրականում, կարճատև ընդմիջումից հետո, շարունակել է համագործակցել Նանա Ջորջաձեի («Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսը»- 1997 թ., «Ամառը կամ 27 բաց թողնված համբույրը» ¬2001 թ., ), Ունի Շտրաումեի («Երաժշտություն հարսանիքների ու թաղումների համար»-2002 թ.) հետ£ Վերջինում հանդես է եկել նաև որպես գլխավոր դերակատար (Բոգդան), ինչպես և մի քանի տարի անց իտալական «Լքման օրեր»¬ում (Դանիել ¬ 2005 թ., բեմադրիչ` Ռոբերտո Ֆաենզա)£ Ասենք, երբ մտովի հպանցիկ թերթում ես Սարաևոյում 1950¬ին ծնված, իրեն հարավսլավացի համարող, թրքուհի Ջենան Սուջուկի պարգևած 3 դուստրերով երջանիկ սերբախորվաթ Բրեգովիչի անցած կյանքի բազմերանգ ուղին, անզեն աչքով նկատում ես շրջադարձային հանգրվանների առերևույթ հակասականությունը£ Երաժշտական դպրոցի ջութակի դասարանից հեռացվելով «տաղանդի բացակայության» պատճառով` մինչ կիթառ ունենալն ընկերներից է նվագելու ինչ¬ինչ հմտություններ ձեռք բերում£ Արվեստի դպրոցից մոր կամքով վարորդական տեղափոխվելով` տեղի «Իզոխիպսե» խմբում է հանդես եկել մինչ դպրոցական «Մերսեդեսը» ջարդուխուրդ անելը£ Ընդունվելով ապա գիմնազիա` շարունակում է երգել ու բաս¬կիթառ հնչեցնել գիմնազիստների «Բեշտիժե» խմբում£ 16 տարեկանում լքվելով մորից` 4 տարի գոյությունը պահպանում է Կոնիցեի ռեստորանում ժողովրդական երգեր նվագելով, լրագրավաճառությամբ ու շինարարական աշխատանքով£ Ոչ մի վայրկյան այլևս չի բաժանվում կիթառից£ Ժելկո Բեբեկի հրավերով միանում է «Կոդեքսին»£ Անցնում սոլո-կիթառին` 70-ականների «Led Zeppelin» ու «Black Sabbath» երաժշտակուռքերով հրապուրված£ Մոր քմայքով Նեապոլից տուն է վերադառնում£ Կարճ ժամանակ փիլիսոփայություն և սոցիոլոգիա ուսանելուց ձանձրանալով` Ռեջիչի հետ սկսում նվագել «Ժուտրո» խմբում, որը, 1974¬ից «Բիժելո Դուգմե» («Սպիտակ կոճակ») վերանվանվելով, խթանում է Գորանի ստեղծագործական վերելքը£ Ծնունդ են առնում բալկանյան ու գնչուական ավանդական երաժշտությանը համակցված ռոք-ն¬ռոլի արտասովոր ռիթմերով առլեցուն մեղեդիներ, որոնք 15 տարի շարունակ երիտասարդության կուռքերից են դարձնում «Սպիտակ կոճակին» մարաթոնյան աշխարհապտույտով£ Բրեգովիչը հեղինակություն է վայելում նաև որպես ինքնատիպ երգահան£ 1997¬ի հունիսից իր «Հարսանիքի և թաղման նվագախմբի» անշփոթելի երկացանկի արտառոց թվացող երաժշտաոճին պարզ հիմնավորում է տալիս Գորան Բրեգովիչը. «Թաղման թափորին նվագակցող նույն երաժիշտները չե՞ն, որ հարսանեկան խնջույքներն են ծաղկացնում զվարթ ռիմթերով£ Երբ հուղարկավորությունից հետո մեզանում սկսում են հիշել, ամբողջացնել հանգուցյալի մարդկային նկարագիրը, մտաբերում են նրա սիրած երաժշտությունը£ Այդպիսով ինքնաբուխ մեկտեղվում են տխրությունն ու ուրախությունը£ Հենց այդ հարափոփոխ տրամադրություններն են արտահայտվում մեր նվագախմբի բազում համարձակ համերգային ծրագրերում` հայտնի ֆիլմերից սիրված «Էդերլիզի», «Մահվան մեքենայի մեջ», «Կալաշնիկով» և այլ երգերին իմ «Պատարագի» ու առաջին` «Կարմենը` երջանիկ ավարտով» օպերայի (2004 թ.) դրվագների մեջընդմեջ կատարումները մատուցելով»£ Նախադեպը չունեցած «Սիրտս հանդուրժող է դարձել» նախագիծը, որ կյանքի կոչվեց Փարիզին մերձակա Սեն Դընի վանքում, «Բախից Բրեգովիչ» խորագրով անցկացվող հոգևոր երաժշտութ յան փառատոնի շրջանակներում 2002¬ին, տարբեր կրոններ դավանող մարդկանց հոգևոր միասնության հզոր ներուժով փայլեց Հռոմում, Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանում և Ֆեսի Հոգևոր արվեստի փառատոնում£ Բազմաշերտ կենսափորձով ու ստեղծագործական հետաքրքրություններով համաշխարհային համերգասրահում հաստատուն տեղ նվաճած երգահանի յուրաոճ երաժշտութ յան նկատմամբ մինչ օրս չմարող ակնածանքը վկայում է տարեկան թողարկված 5 մլն ձայներիզի սպառման խոսուն փաստը£ Նույն խանդավառությամբ են ընդունվել 1974-ից մինչև օրս թողարկված 19 երաժշտական ալբոմները£ Առաջին անգամ մեր հողում ոտք դրած բրեգովիչյան հանրահայտ երաժշտախումբը հայ երկրպագուների համար հավատընծա դարձրեց իր պրոֆեսիոնալ բարձր նկարագիրը մեն մի «Ալկոհոլ»¬ով, որ Երևանում հանգրվանել էր Նյու Յորքից, Փարիզից ու Լոնդոնից հետո£ Մարզահամերգայինի բեմահարթակում միմյանց լրացնելով ու հարստացնելով հնչեցին դասական լարային նվագարանները, տղամարդկանց սգահանդերձ երգչախմբի կատարումներն հնարամտորեն ընդմիջեցին բուլղարուհիների ազգագրական դուետը, ապա համերգասրահում անսպասելի հայտնված փողայինները£ Բեմական հմայքով, տարբեր նվագարաններով ու զուլալ մեներգով Ալեն Ադեմովիչի շիկացրած համերգասրահը ցնծությամբ է ընդունում Բալկանների «Ջագերին»£ Ճերմակահանդերձ Գորան Բրեգովիչի «գլխավոր դիրիժորությամբ» ոչ միայն ներդաշնակ զուգակցվեցին դասական ու ազգագրական տարաբնույթ ելևէջները` վերածվելով տարբեր ժողովուրդների մշակութային աշխույժ երաժշտազրույցի, այլև խորագիտորեն «սանձահարվեց» հավաքական ունկնդիրը£ Դիսկոտեկային ակտիվությանը հագուրդ տալով պարային ռիթմերի առատությամբ` «Հարսանիքի և թաղման նվագախումբը» ի զորու եղավ ցատկատենչ երիտասարդությանը հանդարտեցնել` կենտրոնացնելով ուշադրությունը էպիկական շնչով հոգին մաքրագործող տիեզերական մեղեդիների լիավյուն ընկալման վրա£ Եվ միահյուսվեցին տրտմեցնող խոհն ու կենսախինդ զվարթությունը` դժվարությամբ պահպանելով համամասնությունը հօգուտ բրեգովիչյան ինքնատիպ երաժշտարվեստի անվրեպ արժևորման£ Հանդիսատեսային ջերմ համառությամբ` ծրագրվածից ավելի երկար հորդելով դեպի անհագուրդ սրահ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ