Հայտարարություն Ազգին պատերազմին նախապատրաստելը ավելի քան արդիական է


Հայ Արիական Միաբանությունը հետևելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի ու Արցախի, Հայոց պատմության ու տարածքների նկատմամբ վերջին ժամանակներս պարբերաբար արվող հայտարարություններին և տեսակետներին, հանգել է այն եզրակացության, որ հայությունը գործ ունի արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետության հիվանդ երևակայությամբ ու անգետ մի ղեկավարի հետ, ով կարող է նաև իր անճար ու անխելք վիճակից պատերազմ հրահրել: ժողովուրդն ասում է` «հաչան շունը կծան չի լինում», բայց մենք գիտենք նաև, որ կատաղած շան կծածը վտանգավոր ու վարակիչ է… Հաշվի առնելով Ադրբեջան կոչված արհեստական պետության (1918թ. բոլշևիկա-հուդամասոնական ծրագրերով ստեղծված) անմեղսունակ նախագահի հետզհետե վատացող վիճակը` ՀՀ իշխանություններին և համայն հայությանը կոչ ենք հղում` ամեն դեպքում պատրաստ լինել պատերազմի ու տրամադրվել հաղթական և վերջնական ճակատամարտի: Այս առումով գովելի է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է հրապարակավ արտահայտվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում «վերջնական ու կործանարար հարվածի մասին»: Հայ Արիական Միաբանությունը ՀՀ և ԼՂՀ նախագահներին կոչ է անում` ապահովել հայկական զինված ուժերի ամենօրյա վերազինումն ու վերապատրաստումը և պաշտոնական Բաքվի կողմից պատերազմական գործողությունների սկսման տեղեկությունն առնելուց հետո այլևս առանց սպասելու նախահարձակ լինել և պատմության դասերը կրտսեր Ալիևին տալ հենց Բաքվում… Եվ քանի որ այդ դեպքում չեն բացառվում Թուրքիայի ու Վրաստանի ռազմա-քաղաքական ու տնտեսական միջամտությունները, ապա Հայաստանը պետք է իր ռազմավարական գործընկեր երկրների հետ (հատկապես ԱՊՀ շրջանակներում) քննարկի ոչ միայն Բաքվին, այլև` Անկարային ու Թբիլիսիին սանձելու հեռանկարները: Այս ծավալումները կարող են մեր կամքից անկախ լինել, ուստի ազգին նախապատրաստելը և համապատասխան քարոզչությունը կազմակերպելը ավելի քան արդիական է: Հայ Արիական Միաբանություն