ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՎԵԼՑՈ՞ՒԿ


Հայրենի խորհրդարանի պատերը բոլոր ժամանակներում զարմանալի ներգործություն են ունեցել մարդկանց տրամադրության վրա£ Օրենսդիրի շենք մուտք գործելուն պես բոլոր պաշտոնյա ները զարմանալիորեն լավատես են դարձել£ Եվ երբ ասես, ու նույնիսկ ով ասես` Ազգային ժողովի բարձր համարվող ամբիոնից ինչ ասես չի խոստացել` որպես կանոն` սակավաթիվ ունկնդիրներին ու ընդհանրապես£ Այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներն էլ իրենց հերթին են վկայում, որ մեր խորհրդարանի մշտապես տոնական թվացող մթնոլորտը չի փոխվել£ Թերևս ավելի է ջերմացել հիմնանորոգումից հետո£ Եվ չնայած օրենսդիրի դահլիճն անճանաչելիորեն փոխվել է, ծույլ անտարբերությունը շարունակում է իշխող մնալ£ Նոր բյուջեի հասցեին դրվատանքի խոսքերի պակաս, ակնհայտորեն, դարձյալ չի զգացվում£ Հետաքրքիր է, որ որոշ խմբակցություններ նախ հայտարարել են, թե անկախ ամեն ինչից` քվեարկելու են գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունման օգտին, բայց զուգահեռաբար էլ տասնյակ առաջարկություններ են ներկայացրել£ Փաստորեն ստացվում է այնպես, որ նրանք չեն կարևորում իրենց իսկ կողմից հրատապ հայտարարված լրացումները, և դրանց պարտադիր ընդգրկումը նոր բյուջե ամբողջությամբ թողել են իրադարձությունների պատահական համընկնման հույսին£ Պակաս հետաքրքիր չեն նաև տարեվերջյան գլխավոր քվեարկության առիթով խորհրդարան այցելող ամենատարբեր պաշտոնյաների տեսակետները նույնպես£ Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի գնահատականները գերազանցեցին անգամ ամենաիշխանամետ ու ամենալավատես պատգամավորների` մինչ այդ հնչեցրած կարծիքները: Թերևս բոլորովին այլ խնդիր է, թե երկրի գլխավոր դրամատան ղեկավարի տեսակետները որքանով են արտահայտում իրականությունը կամ որքանով են տեղավորվում պարզ տրամաբանության շրջանակներում ընդհանրապես£ Իրողությունն այն է, որ խորհրդարանում պաշտոնյան հրապարակավ ու ամենայն վստահությամբ հավատացնում է, թե հաջորդ տարի գնաճը 4 տոկոսից չի անցնելու£ Տարօրինակ է, որ նա այսչափ հաստատակամորեն 4 տոկոսի խոստում է շռայլում այն պարագայում, երբ ոչ շատ առաջ իր ղեկավարած կառույցն էր նախորդող ամիսների համար նման մի ամփոփում արել` արդեն իսկ 9 տոկոսը գերազանցող թիվ հրապարակելով£ Ավելին, եթե հաշվի առնենք, որ ավանդական¬գնաճային հիմնական ամիսը` դեկտեմբերը, դեռ առջևում է, ապա անվերապահորեն կարելի է պնդել, թե այս տարվա գնաճի ցուցանիշները հաստա°տ երկնիշ թվերով են արտահայտվելու£ Իհարկե, դժվար է հասկանալը, թե ըստ Կենտրոնական բանկի` սկսած տարեսկզբից այս ու այն ապրանքների կամ ծառայությունների գները Հայաստանում սկսելու են նվազե՞լ, թե՞ Ա. Ջավադյանը տարեվերջն ամփոփելիք թվերի վրա հաջորդ տարվա համար ևս 4 տոկոս է հավելում£ Ամեն դեպքում, դժվար չէ վերհիշել, որ ԿԲ¬ն ճիշտ նույն թիվը նաև այս տարվա համար էր հրապարակել£ Եվ ստացվում է այնպես, որ եթե ասվում է չորս, ուրեմն այն կարելի է բազմապատկել, ասենք, երեքով£ Համենայն դեպս իրականում այսպես է ստացվել£ Ո՞րն է ելքը` ավելորդ լավատեսությամբ համակվելու և իրականությունը փոքր¬ինչ ավելի լավ պատկերացնելու համար£ Պարզ է, որ նախընտրելին ոչ թե չորս տոկոսին, այլ չորս բոլորն ավելի ուշադիր նայելն է£ Առավել ևս` անիմաստ է շքեղաշուք դահլիճների բարձր ամբիոններից ներկայացող ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաներին լսել ու առավել ևս նրանց հավատալ£ Նման հավաստիացումները եթե լուրջ չեն ընդունվում, ապա գոնե սխալվելու հավանականությունն է նվազում£ Չէ՞ որ լավատեսության շատն էլ է վնասակար£