ՀՈԳԵՄԱՅՐԵՐԸ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

ԱՄԵՐԻԿՈՒՀԻ ՄԵՐԻ ԳՐԵՅՖՄԸ


 

Իմ ամբողջ կյանքը չի հերիքի, եթե փորձեմ գրել բոլորի` ամերիկուհիներ Կորինա Շաթըգի« Էմբրոզ Շեդի« Կլարենս Եշըրի« Ֆրանսիս Քեյջի« Լեոնոր Շոբելի« Լուիզ Էսելստինի« Էդիտ Ուինչեստրի« Ջեսսի Ուալեսի« Անն Ալենի« Լինդա Քրուֆորտի« դանուհիներ Քրիստա Համմերի ¥Ֆլորանս Նայթենգեյլի¤« Կարեն Էփփեի« Ջեսսի Եորցի« Կարեն Պետերսոնի« Մարիա Յակոբսոնի« կրտսեր քրոջ` Աննա Յակոբսոնի« անգլուհիներ Էմիլիա Ռոբինսոնի« Ֆրեդերիկ Գավենտիշի« Մերի Նյունհեմի« շոտլանդուհիներ Մարիա Քեմպելի« Ագնես Սալմոնդի« շվեդուհիներ Ֆրիդա Համմարի« Զիգրիդ Կուրկի« Ալմա Յոհանսոնի« շվեյցարուհիներ Բեաթրիս Ռոհնարի« Կատարինե Ստեկի« Բեատրիս Ալտերի, ուրիշ շատ-շատերի մասին, ովքեր Մեծ Եղեռնի ու հատկապես հետագա տարիներին, մինչև իրենց մահը, մայրություն արեցին հայ որբերին: Երեքի մասին, համենայնդեպս, կփորձեմ:

Նրա գերեզմանի ծաղիկները վաղուց թոշնել են« տարտղնվել: Նոր ծաղիկներ, սակայն, ոչ ոք չի բերում:

Որտե՞ղ են քո սանուհիները« Մերի-Լուիզ Գրեյֆմ« ովքեր ամեն առավոտ վարժարանի նախասրահում հարսնեվարդերով էին քեզ դիմավորում: Այս մեռելոցի՞ն էլ քո շիրիմն առանց հոգեհանգստի« խունկ ու մոմի պիտի մնա« հայկական հանգստարանում ոչ մի հայ չի՞ այցելելու քեզ: Լավ է« որ ճակատագրի քմահաճությունները քեզ չեն հուսահատեցնում` երբեք չեն հուսահատացրել: Հակառակ դեպքում« երբ արդեն մահամերձ էիր« սնարիդ սաղմոս ասացող մայրապետին չէիր խնդրի քեզ բնօրրանից հազարավոր մղոններ հեռու` Սեբաստիայի հայկական գերեզմանոցում հողին հանձնել: Այն քաղաքի հայկական գերեզմանոցում« որտեղ այլևս ոչ մի հայ չէր մնացել:

® Քո նման` Միացալ Նահանգներում« բարձրաշխարհիկ ընտանիքում ծնված« հոգևոր կրթություն ստացած խաժաչ« նրբադեմ վարժուհին« որ այնքան հաճախ էր շիկնում« հայացքը երկինք` Ամենակալին հառում« հենց Սեբաստիա հասավ« կապվեց տեղի հայությանը« լեզուն սովորեց« կենցաղը« բարքերը սիրեց: Ու երբ վրա հասավ արհավիրքը« ոչ թե սարսափահար ետ` ծննդավայր վերադարձավ« այլ կամովին միացավ քրիստոնյա եղբայրներին« քույրերին ու նրանց զավակներին:

® Մունետիկներն արդեն գուժել էին բռնագաղթի բոթը: Սեբաստահայերը շատ լավ հասկանում էին« թե դա ինչ է նշանակում ու արագ-արագ ամերիկյան վարժարան« քո սենյակն էին փոխադրում ընտանեկան նշխարները` խունացած ավետարաններ« հարսանեկան հանդերձներ« պանդխտությամբ վաստակած ոսկեդրամներ և նույնիսկ լուսանկարներ:

- Միսս Մերի« եթե գանք« կվերադարձնէս« եթէ ոչ« թող քեզի յիշատակ մնայ« հէտդ Ամերիկա տար« այս գեհենէն ազատէ:

Հունիսի 19-ը տոթ« հեղձուկ օր էր: Զինվոր-ոստիկանները բանտի դարպասները լայն բացեցին« քաղաքից հանեցին 480 հայ երիտասարդի: Նրանց ճանապարհում էին դահիճները` նահանգապետ Մուամմերը« ոստիկանապետ Քելեշը« լեզգի ջարդարար Եոմմերը: Այդքան տղամարդկանց մեջ միակ կինը դու էիր` միսս Մերի:

Դու նայեցիր քսանամյա երիտասարդների գունատ« անմեղ դեմքերին« ուղղակի Մուամմերին մոտեցար:

- Ո՞ւր եք տանում նրանց:

- Գործավորական գումարտակ«- հայացքը շեղեց նա:

- Հեռո՞ւ է:

- Շա˜տ:

- Մեղք են. ոտքով, անոթի« ծարավ` կտանջվեն: Կարո՞ղ եմ նյութապես օգնել:

- Իհարկե´« որքան կամենաք: Գումարը տվեք մեզ« մենք մաս-մաս կբաշխենք:

Դու յուրաքանչյուր հայ երիտասարդի համար երեք հնչուն ոսկի հանձնեցիր նահանգապետին ու հաջորդ առավոտ իմացար« որ գիշերը 480-ին էլ խողխողել են:

Սարսափեցիր« սահմռկեցիր ու անսպասելի որոշում կայացրիր©

- Ես էլ եմ կամավոր աքսոր գնալու« չեմ թողնելու« որ հոշոտեն իմ դեռատի սանուհիներին:

Իզուր էին հայերը խնդրում-աղաչում« որ նման անմիտ քայլ չձեռնարկես« մնաս Սեբաստիայում« իրենց տներին« ունեցվածքին տերություն անես: Ոչ ոքի չլսեցիր« անձնական խնայողություններով եզան տասը սայլ« երկու ձիակառք« վեց ավանակ գնեցիր ու բարձեցիր չոր ուտելիքներով« վրաններով« նույնիսկ տաք վերմակներով: Ուզում էիր« որ քո սանուհիները որքան հնարավոր է հեշտ հաղթահարեն անապատային ուղևորության փորձությունները: Ուղևորությա՞ն: Որտեղի՞ց իմանայիր« որ հենց առաջին հանգրվանում ձեր քարավանի վրա հարձակվելու« ձեզ կողոպտելու են« ու դու բոլորի հետ« բոլորի պես ոտքով ես շարունակելու ճանապարհը: Դա դեռ ի˜նչ էր որ® Մի քանի օր անց« ոսկի« զարդեղեն որոնելու պատրվակով սկսեցին դեռատի հայուհիների հագուստները« ներքնազգեստները պատառոտել« հյուսքերը գզգզել: Երբ բողոքում էիր« զինվոր-ոստիկանները հռհռում էին©

- Այդքան մի դողա սրանց վրա« երկու-երեք օրից ոչ մեկը քարավանում չի մնալու« բոլորին առևանգելու« կանանոցների հարճ են դարձնելու: Դու էլ վատը չես« հերթը քեզ էլ կհասնի«®

Կուլ տվեցիր վիրավորանքը« չասացիր« որ ամերիկուհի ես: Բայց ավելի զգոն« աչալուրջ դարձար:

Ամենաահավորը Թոխմա գետի անցումն էր: Թուրքերը« նրանց միացած քրդերը« լեզգիներն ու չեչենները կանգնել էին փայտաշեն կամուրջի երկու կողմերում ու պագշոտ հայացքով անցնող քարավանին էին նայում: Այն աղջիկը կամ պատանին« որ դուր էր գալիս« թևից քաշում« առանձնացնում էին« իսկ եթե դիմադրում էր« հենց բազրիքի վրայից գետն էին շպրտում: Քո բոլոր սանուհիներն էլ հմայիչ էին« հմայիչ ու մեկը մեկից թանկ« հարազատ քեզ համար: Ինքդ էլ երևի չհասկացար« թե քեզ ինչ պատահեց« ներքին ի˜նչ մղումով նետվեցիր կամուրջի մեջտեղն ու կրծքով փակեցիր ճանապարհը©

- Չհամարձակվեք իմ սաների մազին դիպչել« լսո՞ւմ եք« ես ամերիկյան հպատակ եմ« հենց հիմա այս ամենի մասին իմ երկրի դեսպանին հեռագիր կուղարկեմ:

Զինվոր-ոստիկանները ոչ այնքան քո սպառնալիքից վախեցան« որքան հայտնությունից անակնկալի եկան: Ու թույլ տվեցին« որ ապահով կամուրջն անցնեք« միանաք Կարինի« Արաբկիրի քարավաններին: Բայց քո խոսքերը չմոռացան:

Մռայլ« ակնակիր գիշեր էր: Քրջերով ծածկել էիր մարմրող խարույկի շուրջը կծկված« հոգնաբեկ ու հուսաբեկ սաներիդ« նրանց շուրջն արթուն պտտվում« հսկում էիր: Հեռվում« քեզ պես անքուն զինվոր-ոստիկանների նկատելով« լարվեցիր« ամուր սեղմեցիր ներքին գրպանումդ թաքցրած ատրճանակը: Մեկ էլ զգացիր` երկու թիկնապահների հետ քեզ է որոնում անձամբ ինքը` քարավանապետը: Նկատեց« մոտեցավ ու իբր կնամեծար էր` գլուխ տվեց« մի երկտող մեկնեց: Հեռագիր էր: Թալեաթ փաշայի հրամանը« որն օտարերկրացիներին արգելում էր ուղեկցել հայերի քարավանները« տարագրության տարածքներում գտնվել: Զարմացար` ե՞րբ էին հասցրել քեզ մատնել: Փորձեցիր կաշառել քարավանապետին« համոզել« խնդրել` անդրդվելի մնաց...

Մոտդ եղած ոսկեդրամները թաքուն բաժանեցիր սանուհիներիդ« ձեռնունայն հետ դարձար: Քայլում էիր Եփրատի ափով ու չէիր խելագարվում: Շուրջբոլորդ անթիվ-անհամար դիակներ ու զարմանալիորեն ողջ մնացած նորածիններ էին« որոնք ծծում էին իրենց մեռած մայրերի ստինքն ու չէին զգում« թե վայրենացած շները ինչպես են խածոտում մերկ տոտիկները: Չէ´« խելագարվելու ժամանակ չէր: Հայերից սովորել էիր« շրջազգեստիդ քղանցքում թաքցրած ոսկի ունեիր: Վերջին ոսկին: Մանրեցիր« սայլ գնեցիր« կառապան վարձեցիր« սկսեցիր հավաքել որբ մանուկներին: Երբ Սեբաստիա հասաք« սայլը լեփլեցուն էր: Շատերը` ավելի մեծերը« ետևիցդ վազում« քեզնից բաժանվել չէին ուզում:

Դու մայր եղար նրանց համար: Առավոտները հայերեն գրել-կարդալ« խոսել էիր սովորեցնում« ցերեկները բուժում գջլոտությունն ու բորոտությունը« երեկոները արհեստի վարժեցնում: Իսկ գիշերները« երբ մենակ էիր մնում« աչք փակել չէիր կարողանում: Քեզ հետապնդում« տանջում էին նախճիրի մղձավանջները: Ու նաև` աշխարհի անտարբերությունը: Գուցե անտեղյակությո՞ւնը: Դու չհանգստացար` մինչև թղթին չհանձնեցիր ականատեսի քո վկայությունները« որոնք հայտնի չէ« թե ինչպես Միացյալ Նահանգներ հասան« լույս տեսան «Մեյշների հերալդ» լրագրի նույն տարվա դեկտեմբերյան համարներում և ցնցեցին աշխարհը:

Դու չէիր սխալվում« բարի մարդիկ դեռ կային« շատ կային: Նրանք տարբեր երկրներից հայ որբերի համար անընդհատ գումարներ էին ուղարկում քեզ ու հաճախ իրենց անուններն էլ չէին հիշատակում: Այդ գումարներով դու հասար Սեբաստիայի ամենահեռավոր գյուղերն ու անգամ աշիրաթները« առևանգված« բռնի կրոնափոխ եղած հայ երեխաներ գնեցիր« ետ` Սեբաստիա բերեցիր: Բարեբախտաբար զինադադարն արդեն վրա էր հասել: Կառավարությունը« խնդրանքներիդ ընդառաջելով« Արամյան վարժարանը քեզ էր տրամադրել: Դու թուրքացած« քրդացած հայ մանուկներին կանգնեցնում էիր սերտարանում` Մեսրոպ Մաշտոցի« Սահակ Պարթևի մեծադիր որմնանկարների առջև և ուզում էիր« որ գոնե իրենց անունները հիշեն: Նրանք արհավիրքներից շաղված« մշուշված հայացքներով որմնանկարներին էին նայում ու ոչինչ չէին հիշում« լաց էին լինում: Թվում էր` այդ տեսարանին չեն դիմանում: Ներքին խռովքը հազիվ են զսպում անգամ Մաշտոցն ու Պարթևը« որոնց աչքերը տեղահանության տարիներին թուրք զինվորները խշտիկների ծայրով փորփրել էին: Բայց դու չէիր հուսահատ վում« ջերմ ու համբերատար հորդորում էիր« որ սաներդ քեզ հետ« թեկուզ հեգելով« թեկուզ դժվարությամբ« կրկնեն©

Հայ եմ ես« հայ եմ ես«

Սուրբ Մեսրոպին թոռն եմ ես®

Այդպես հազարից ավելի որբ հայությանը վերադարձրիր, միսս Մերի: Բայց դու կին էիր« Մերի Գրեյֆմ« ամերիկածին փուխր« զգայուն կին: Ուժերդ չդիմացան: Հե՞շտ էր...

Մահվան մահճում նույնիսկ դու հմայիչ էիր` մինչև ուսդ հասնող ոսկեգույն մազերով« մոմի նման ճերմակ« հալչող այտերով: Քո սնարը շրջապատել էին որբերը« այրիները և իրենց կրկնակի որբացած« այրիացած էին զգում: Դու չէիր կարող նրանց այդպես անօգնական« անպաշտպան թողնել: Վերջին ուժերդ հավաքելով Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցին ու Կարմիր Խաչին դիմեցիր« միջոցներ հայթայթեցիր« ապահովեցիր բոլորի փոխադրումը Սիրիա« Կիպրոս« Հունաստան:

- Մենք քեզմէ չենք բաժնուիր« մինակ չենք ձգեր«- հեծեծում էին անկողինդ շրջապատած վերապրողները:

- Ես կուգամ ձեր ետևէն« - հորդորում« համոզում էիր դու« - ուր ալ որ ըլլաք« հոգիս կհասնի« կմիանա ձեզի®

ՔՈ գերեզմանի ծաղիկները վաղուց թոշնել են« տարտղնվել« իսկ նոր ծաղիկներ ոչ ոք չի բերում: Լքված« ամայի գերեզմանոցում ցերեկները փոշոտ պտտահողմեր են գալարվում« գիշերները ոռնում են վայրենացած շները: Բայց Սեբաստիայում դու երբեք քեզ մենակ չես զգացել« Մերի Գրեյֆմ: Հիմա´ էլ մի զգա: Քո փրկած որբերն ու որբուհիները« ովքեր ապահով ապրում են Հայաստանում« աշխարհի բոլոր անկյուններում« իրենց զավակներին« անգամ թոռներին պատմում են քո մասին: Եվ նրանք բոլորն էլ« չնայած քեզ չեն տեսել« արյունակից հարազատ են համարում« մոր նման սիրում« պաշտում են:

Ու մի օր անպայման քեզ ծաղիկներ կբերեն: