ՄԻ՞ԹԵ


Իսպանիայի չեմպիոնատի 12-րդ մրցախաղում լրագրողների ուշադրությունը գրավել է է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Ատլետիկո»-ի կիսապաշտ պան Կոկեի բանակռիվը: Ինչպես տեղեկացրել են տեղական լրատվամիջոցները` հանդերձարանում Ռոնալդուն իր թիմակիցներին պատմել է Կոկեի հետ վեճի մասին. Կոկեն հանրահռչակ պորտուգալացուն «գեյ» է անվանել (հաղորդել է իսպանական COPE ռադիոկայանը): Ռոնալդուն համաձայնել է այդ որակմանը` ասելով.

- Այո, ես գեյ եմ, բայց փոխարենը շատ հարուստ եմ:

Նա իսկապես հարուստ է. նոյեմբերի սկզբին լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ այս ֆուտբոլիստը «Ռեալ»-ում ամսական 2 միլիոն եվրո է ստանում:

Աշխարհի ամենագեղեցիկ կնոջ հետ Ռոնալդուի սիրավեպը բազմիցս քննարկվել է մամուլում: Նրանից առաջ շուրջ 4 տարի էլ մարզիկը հանդիպում էր աշխարհահռչակ ռուս մոդելուհի Իրինա Շեյկի հետ: Իսկ վերջերս մտերիմների հետ հանդիպում էր «Միսս Իսպանիա-2015»-ի տիտղոսակիր Դեզիրե Կորդետոյի ուղեկցությամբ:

Այնպես որ` նրա վերջին «ինքնաբացահայտմանը» չարժե հավատալ:

Ճիշտ հակառակը, ԶԼՄ-ները հաղորդագրություններ են տարածել ճանաչված պորտուգալացու ոչ ավանդական սեռական հակումների մասին: Օրինակ, 2015 թ. վերջին մամուլում ենթադրություններ էին հնչում, թե Ռոնալդուի կապը քիքբռնցքամարտիկ Բադրո Հարիի հետ սոսկ բարեկամական չէ (հիշեցրել է NTV.ru կայքը):

Այս ամենից զատ` մադրիդյան «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանուն համացանցում ճանաչվել էր աշխարհի ամենահռչակավոր մարդը: