Ի՞նչ է ասում Կիրիլը

և ինչո՞ւ է ասում

Ամենահետաքրքիրն ու ամենաանհասկանալին հենց «ինչո՞ւ»-ն է. համ պայտին, համ մեխին է խփում. ինչո՞ւ: Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Քրիստոսին «անհաջողակ» է անվանում, առաքյալներին` «պարտվողների խումբ», հետո ասում է, թե ներկայացնում է քաղքենիական տեսակետը: Ինքը քաղքենիների՞ խոսափողն է, թե՞ քրիստոնեության քարոզիչ:

Ինչպես RT-ն է գրել` պատրիարքի կարծիքով զանգվածային մշակույթը մարդկանց առաջարկում է հրաժարվել քրիստոնեական արժեքներից` հօգուտ «թեթև կյանքի»:

- Չէ՞ որ Քրիստոսը չէր տարհամոզում բոլորին, ովքեր նրան լսում էին: Ավելին, այդ քարոզի արդյունքում նա կյանքը կավարտեր խաչի վրա, եթե հարությունը չլիներ: Այսինքն, քաղքենիական տեսակետով` Քրիստոսն անհաջողակ է: Եթե մարդիկ չեն հավատում հարությանը, ապա ինչո՞վ է դա ավարտվել: Նա զոհվել է, նրան մահապատժի են ենթարկել: Իսկ սուրբ առաքյալնե՞րը: Բոլորը մեկ մարդու նման, բացի Հովհաննես Ավետարանիչից, բոլորը մահվան են ենթարկվել: Լսեք, դա անհաջողակների, պարտվածների խումբ է: Նրանք բոլորը կորցրել են,- RT-ին տված հարցազրույցում ասել է համայն Ռուսիո Կիրիլը:

Նա հավելել է նաև, որ այն արժեքները, որոնք քարոզում է եկեղեցին, հիմա մերժվում են և արհամարհվում, որովհետև մարդիկ «չեն ցանկանում շոգեհարվել»:

- Մենք մարդկանց առաջարկում ենք վերև բարձրանալ, գնալ լեռը: Իսկ այն ամենը, ինչն այսօր առաջարկում է զանգվածային մշակույթը` ներքև իջնելն է: Եթե մարդն ապրում է բնազդի ձայնով, եթե բնազդի հիման վրա քաղաքակրթություն է ստեղծվում, ուրեմն, իհարկե, մեծամասնությունը հենց այդ ճանապարհով կգնա, որովհետև դա ավելի հեշտ է ու հասարակ և, ինչպես ռուսներն են ասում, պետք չէ շոգեհարվել, հարկավոր չէ դժվարություններ ստեղծել,- նշել է պատրիարքը (գրել է rΖΗbler.ru-ն):

Հակաքրիստո՞սն է բարբառել Կիրիլի բերանով: Տե´րը թող դատի:

Իսկ ովքե՞ր են այդ «զանգվածային մշակույթ» ձևավորողները կամ կրողները: Թերևս որոշ աղանդները: Համենայն դեպս նրանք կան ու արդեն բացահայտ քարոզիչ ունեն` հանձին Կիրիլ պատրիարքի: