Հեքիաթանման իրականություն


 

Հետաքրքաշարժ այս միջադեպը տեղի է ունեցել նշանավոր հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսոնի հայրենիքում` Դանիայում: Եվ ինչպես բոլոր գեղեցիկ ու բարի հեքիաթներում, այստեղ էլ հերոսուհին արքայադուստր է` դանիական գահի թագաժառանգ Ֆրեդերիկի կինը` Մերին, իսկ հերոսը` Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի ամուսին Փենթի Արայարվին:

Այսքանով սակայն հեքիաթն ավարտվում է, և իրադարձությունները կտրուկ շրջադարձ են կատարում:

Շքեղ թագավորական պալատում կազմակերպված ընդունելության ժամանակ Ֆինլանդիայից ժամանած բարձրաստիճան հյուրը տևական հայացքով զննել է իր կողքին նստած արքայադստեր «բարեմասնությունները»: Ի՞նչն էր գրավել նրան, հմայիչ Մերին, թե՞ նրա կուրծքը զարդարող թանկարժեք զարդերը: Զգալով հյուրի հմայված հայացքը` Մերին նազանքով ուղղել է մանյակը` այդ կերպ խուսափելով միջազգային «աղմուկից»: Իսկ հմայվածը դեմքի անմեղ արտահայտությամբ շարունակել է ճաշկերույթը: