Չդիմացավ ատամնացավին


 

Չդիմացավ ու ոչ թե մեռավ ատամնացավից, այլ կախվեց` այդ ցավի պատճառով: Խոսքը 41-ամյա մանեքեն Դորիան Թոմպսոնի մասին է, ով ինքնադատաստան տեսավ` հոգնելով չդադարող ատամնացավի դեմ պայքարելուց:

Անշնչացած մարմինը գտել են թոփ-մոդելին Լոնդոնի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող նրա տուն այցելած հյուրերը:

Թոմպսոնը տառապում էր Էլերս-Դանլոս եզակի ախտանիշով, որի ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում շարակցական հյուսվածքներում: Ժամանակակից բժշկությունն այդ հիվանդության բուժման միջոց չի գտել: Հնարավոր է միայն մեղմել դրանով տառապողների ցավերը` այն էլ ոչ տևականորեն:

Հոդերի ու մկանների փոփոխություններին զուգահեռ` տարիների ընթացքում ախտահարվել էին Դորիանի բոլոր ատամները, և նա մեղադրում էր իր ատամնաբույժին` նրան համարելով վատ մասնագետ: