Ֆիլմը կհանձնվի օրանգուտանգների դատին


 

Ինդոնեզացի մարդանմանները Բորնեո կղզում ներկա են լինելու իրենց իսկ մասնակցությամբ «Ազատության ծնունդներ» ֆիմի ցուցադրությանը: 40 րոպե տևողությամբ փաստագրական այս ֆիլմը պատմում է առանց ծնողների մեծացող կապիկների ու փղերի մասին:

Պրոդյուսեր և սցենարի հեղինակ Դրյու Ֆելմեն մտադիր է հետևել «գործող անձանց» արձագանքին, երբ մեծ էկրանին կտեսնեն իրենց: Բացի դրանից, ըստ հեղինակի` ֆիլմի խորհուրդը նաև կենդանիների նկատմամբ երախտագիտության և հարգանքի յուրահատուկ դրսևորումն է: Նախքան կապիկների դատին հանձնելը` ֆիլմը դիտել և իր գնահատականն է տվել Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն:

Հիշեցնենք, որ այս կենդանիների թիվն օրեցօր կրճատվում է: Այսօր աշխարհում ապրում է շուրջ 50- 60 հազար օրանգուտանգ, որոնց 90 տոկոսը` Ինդոնեզիայում: