H5N1-ը թույլ չի տալիս իրեն մոռանալ


 

Աշխարհն ահ ու սարսափի մատնած H5N1 վարակը դեռ կենսունակ է և ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր գոյության մասին ամենաանսպասելի վայրերում:

Օրեր առաջ Վիետնամում հայտնաբերվել է գրիպի նոր տեսակ, որի դեմ անզոր են հատուկ ընտանի կենդանիների պաշտպանության նկատառումներով արտադրված հակագրիպային պատվաստանյութերը: Ոչ վաղ անցյալում Ասիայում և Եգիպտոսում մարդկային կորուստները գուժեցին` H5 N1-ը կենդանի է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2003-ից ամբողջ աշխարհում թռչնագրիպից մահացել է 345 մարդ: