ՓՆՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՊԵՏԸ


 

Արդեն որոշ ժամանակ խոսակցություններ են պտտվում, թե «անհետացել» է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Ոմանք էլ պնդում են, թե նրան պաշտոնանկ են արել: Նրա հարազատ վարչության մամուլի ծառայությունն էլ մի մանրակրկիտ զեկուցագիր է հրապարակում, թե փետրվարի 14-16-ին «շեֆը» եղել է Կիևում, հետո էլ մեկ օր անցկացրել է Մոսկվայում, ապա վերադարձել Երևան…

Երևան, գուցե վերադարձել է, սակայն այդպես էլ չեն դադարում խոսակցությունները պաշտոնանկության մասին: Նշանակում է, իսկապես հասունացել է պահը, որ այս պաշտոնյան հրաժարական տա, որովհետև Հայաստանում շատ վաղուց այս վարչությունը որևէ գործառույթ չի իրականացնում քաղաքացիական ավիացիայի բարելավման համար: Նա ամեն ինչ հանձնել է «Արմավիային»` վերածվելով Միկա Բաղդասարովի կամքը կատարող հաստատության: Ավելին, այս վարչության անօգտակարության մասին հաստատում են նաև աշխատակիցները` նշելով, որ աշխատելով` այդպես էլ չեն հասկանում, թե ինչ են անում: