Ա˜Յ ՔԵԶ ԶԱՌԱՄԱԽՏ


 

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանին Երևանում երևի շատերն են ճանաչում: Բայց այս մարդը, պարզվում է, ոչ միայն ինքն իրեն է խոսում, այլև հայտարարություններ է անում, որոնք, մեղմ ասած, սրբապղծության ու անտրամաբանության են նման: Նա երեկ մի «ցնցող» հայտարարություն է արել.

- Այո´, նա քաղաքական բանտարկյալ է, ինչպես Նելսոն Մանդելան և Օջալանը, որովհետև իրականացվածը հեղաշրջման փորձ էր: Նա ցանկանում էր հեղաշրջում կատարել: Այս գործում շատ մութ տեղեր կան, ինչը հաստատում է, որ Նաիրի Հունանյանը և այս գործով բոլոր դատապարտվածները քաղաքական բանտարկյալ են:

Ինչպես կռահեցիք` խոսքը վերաբերում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ահաբեկչական ակտ իրականացրածների պարագլխին: Ուրեմն, ըստ հյուսքավոր իրավապաշտպանի` 8 հոգի սպանած անձը հեղափոխական էր, «ռոմանտիկ»… Ասում են, թե երկար մազը խելքի կարճության նշան է: Այս դեպքում` նաև ցինիզմի ու լպիրշության: