ՄՀԵՐԻՆ ԷԼ «ԽՈՏԱՆԵՑ»


 

ՕԵԿ-ին առնչվող սկանդալները չեն դադարում: Ավելին, օրավուր այս կուսակցության ներսում նորանոր «իրադարձություններ» են տեղի ունենում, որոնք մեկ անգամ ևս հավաստում են, որ «արշալույսներն այստեղ բնավ էլ խաղաղ չեն»: Եվ այդ բոլոր իրադարձությունների կենտրոնում հայտնվում է Հեղինե Բիշարյանը, ով, հավանաբար, շատ է ոգևորվել տարիներ առաջ իր հասցեին հնչած այն գնահատականներից, թե ինքը խորհրդանշում է «ժողովրդավարության հաղթանակը»: Դեռ ժամանակներ առաջ ամեն ինչ անելով Թամար Պողոսյանին կուսակցությունից դուրս դնելու ու նրա դափնիներին տեր կանգնելու համար, հիմա էլ Հեղինե Բիշարյանը գրեթե «փոշիացրեց» Մհեր Շահգելդյանին և համամասնական ցուցակում զբաղեցրեց նրա տեղը:

ՕԵԿ հիմնադիրներից է Մհեր Շահգելդյանը, Արթուր Բաղդասարյանի «ուղեղը»: Բայց պարզվեց, որ Արմեն Երիցյանի փողերն ու Հեղինե Բիշարյանի բղավոցներն ընտրություն ներին ավելի պետք են, քան թե Մհեր Շահգելդյանի «ուղեղը»: Ու հիմա, ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները, ՕԵԿ-ի ներսում չափազանց լարված մթնոլորտ է: Եվ չի բացառվում, որ Շահգելդյանն էլ կարող է հեռանալ իր իսկ հիմնած կուսակցությունից: