Ընդդիմադիր կոալիցիա` «Վրացական երազանք»


 

Վրաստանում ընդդիմադիր մի շարք կուսակցություններ միավորվելով` ստեղծել են «Վրացական երազանք» կոալիցիան, ուր ընդգրկվել են «Վրացական երազանք», Ժողովրդական, Վրաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ» և «Ազգային ֆորում» կուսակցությունները: Կոալիցիան հայտարարել է, թե մտադիր է աշնանը հաղթել խորհրդարանական ընտրություններում և վերջ դնել բռնապետությանը, ապօրինությանը, միջազգային մեկուսացմանը:

Դաշինք կազմած ընդդիմադիրները խոստացել են յուրացնել լիբերալ-դեմոկրատական արժեքները, հասնել ազգային փոխհամագործակցության, խորացնել ինտեգրումը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ, երկխոսություն սկսել աբխազների և օսերի հետ, արմատական բարեփոխումներ անցկացնել տնտեսական-սոցիալական ոլորտում:

Այս փաստը ակամայից զուգահեռներ է ծնում հայաստանյան իրականության հետ: Նախ` պարզվում է «Ազատ դեմոկրատներ»` փոքր-ինչ անտրամաբանական բառակապակ ցությամբ կուսակցություն, այսուհետ գործում է նաև Վրաստանում: Սա` իմիջիայլոց: Հայկական ընդդիմության նման, վրացականը նույնպես սեփական իշխանություններին բնորոշում է որպես բռնապետական և ապօրինի:

Այսքանով նմանություններն ավարտվում են: Իսկ առկա տարբերությունն այն է, որ հարևան երկրի ընդդիմադիր կուսակցությունները ոչ թե դաշինք, այլ կոալիցիա են ստեղծել, իսկ հայաստանյան ընդդիմությունը նույնիսկ դաշինք չի կարողանում ստեղծել` այն դեպքում, երբ Վրաստանի ընտրությունները աշնանն են կայանալու: Իսկ Հայաստանին մնում է ընդամենը երկու ամիս: Դե ինչպես բարի նախանձով չհամակվես: