Հա՞ որ...


 

Մինչ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները կռիվ են տալիս համամասնական ընտրացուցակի պատվավոր հորիզոնականներում տեղ զբաղեցնելու համար, միանգամայն անհայտ է շարունակում մնալ Ալբերտ Բազեյանի անելիքը: Վերջինս չերևաց նաև օրերս կազմակերպված ԵԿՄ համագումարին: Թեև նախկին ազատամարտիկը ժամանակին հիմնել էր «Ազգային Վերածնունդ» անունով կուսակցություն, որը գոնե թղթի վրա առայժմ ՀԱԿ-ի մաս է կազմում, բայց ինչ-որ շրջանում Ա. Բազեյանի կուսակցությունը լուծարվել ու միացել էր Սամվել Բաբայանի «Դաշինքին»: Վերջինիս հետ հարաբերությունների ջերմացումը Երևանի նախկին քաղաքապետի համար ճակատագրական էր դարձել: Ա. Բազեյանի բնակարանը Ս. Բաբայանը բանկերից մեկում գրավ էր դրել ու անհետացել:

Ասում են, թե նախկին ազատամարտիկը ՀԱԿ գրասենյակում նույնպես չի երևում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չափազանց ուրախ է, որ Ա. Բազեյանի` ՀԱԿ ցուցակում ընդգրկվել -չընդգրկվելու հարցը մեխանիկորեն լուծվել է: Առաջիկայում Կոնգրեսը դարձյա՞լ հայտարարելու է, թե 17 կուսակցությունների միավորում է, սակայն ո´չ Ա. Բազեյանի, ոչ էլ, բնականաբար, նրա կուսակցության անունը ընդդիմադիր դաշինքի համամասնական ցուցակում չեն լինի:      17-X = X