1 ՀԱՐՑ


 

- Այսօր Հայաստանում հաշվառված են հոգեկան հիվանդություններով տառապող 44.000 ՀՀ քաղաքացիներ: Կա՞ն արդյոք այնպիսի հիվանդություններ, որոնք բնորոշ են հայերիս, կամ համեմատաբար մեծ տարածում ունեն մեր երկրում: Ժամանակի ընթացքում պատկերն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել` հիվանդությունների աճման կամ նվազման առումով:

Հարցին պատասխանում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն ՍՈՂՈՅԱՆԸ

- Հայերիս բնորոշ հիվանդությունների մասին գիտական պահանջները բավարարող հստակ տեղեկատվություն չկա: Բայց կարող ենք փաստել, որ հիմնական հիվանդություն ների առնչությամբ պատկերը գրեթե նույնն է` համեմատած նման հասարակությունների հետ: Եթե մեր երկրում շիզոֆրենիայի տոկոսը կազմում է 0,4%, զարգացած երկրներում հասնում է մինչև 1-ի, ապա հստակ կարող ենք ասել, որ գործ ունենք տվյալ հիվանդության չհայտնաբերման հետ: Թեթև ընթացքի դեպքում սովորաբար չեն դիմում, հիվանդությունները չեն հայտնաբերվում և դիտվում են որպես տարօինակություններ: Իսկ ազգային հասարակական պատկանելությունը կարող է ազդել թեթև խնդիրների վրա, որոնք իրավիճակով են պայմանավորված և տվյալ ժամանակահատվածում կարող են ավելի շատ կամ քիչ տարածվել: Այսօր համընդհանուր հետազոտություն չկա, նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ բավական տարածված են դեպրեսիաները, տագնապային վիճակները, կպչուն, սևեռուն նևրոզները: Նշված հիվանդությունները չեն կարող տարածված չլինել նման անցումային շրջանում գտնվող հասարակություններում: Սակայն բոլոր հիվանդությունները բուժելի են` ժամանակին հայտնաբերվելու դեպքում: