ԱԽՈՐԺԱԿԸ` ՄԵԾ, 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԱՀՄԱՆԱՓԱԿ


 

Ամբողջ մարտ ամսվա ընթացքում հայրենի քաղուժերը նախընտրական համագումարներ են անցկացնելու: Հայաստանի կոմունիստները, սակայն, համագումար չեն հրավիրելու, իսկ նախընտրական անելիքները փորձելու են որոշակիացնել պլենումի ընդունելիք որոշումներով: Այն բնականաբար փակ է լինելու, և ենթադրյալ սակավամարդությունն այսկերպ է թաքցվելու: Նախատեսվում է միայն պլենումի ավարտից հետո որոշումների մանրակրկիտ խմբագրված տեքստը տրամադրել լրատվամիջոցներին:

Ըստ տեղեկությունների` նման խուսանավումների պատճառ է դարձել այն, որ վերջին շրջանի չափազանց լավատեսական հայտարարություններից հետո փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց առաջ է միայն Ռ. Թովմասյանը հասկացել, որ իր ծրագրերը հեռու են իրականության վերափոխվելուց:

Կոմկուսին ո´չ ձախակողմյան ուժերի միավորման ծրագիրն է հաջողվում կյանքի կոչել, ո´չ բավարար միջոցներ են հայթայթվել` հավուր պատշաճի քարոզարշավ կազմակեր պելու համար, ոչ էլ սոցհարցումներն են հույս ներշնչում, թե ՀԿԿ-ին կհաջողվի գալիք ԱԺ-ում ներկայացված լինել: Նման իրավիճակում կոմունիստներին ոչինչ չի մնացել, քան համեստագույն ուժերն ի մի բերել ու սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին: