Խելագարը խաբել է անվտանգության ծառայությանը


Հոգեկան անհավասարակշռություն ունեցող կանադացին կարողացել է մոլորեցնել Օլիմպիադա-2010¬ի անվտանգության ծառայության աշխատակիցներին և մոտենալ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին£ Այս մասին անցյալ շաբաթ տեղեկացրել է CTV¬ն` հղում կատարելով Օլիմպիական խաղերի ԱԾ ղեկավար Բադա Մերսերին£ Միջադեպը տեղի է ունեցել Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ£ Օգտվելով առիթից, որ միջոցառման պաշտպանությունն ապահովող ոստիկաններն զբաղված են բողոքողներով, 48-ամյա մի կանադացի հավատարմագրման կեղծ քարտ ցույց տալով մոլորեցրել է պահակախմբերի£ Վերջին կետում նրան նույնիսկ ստուգել են` հետը զենք չտանելու համար և թույլատրել են տրիբունա բարձրանալ£ Այդպիսով նա մոտեցել է Բայդենին` 12 շարք հեռավորությամբ£ Սակայն հատուկ կարևոր հյուրերի բաժանմունքի պահապանները «խիզախ խաբեբայից» փաստաթուղթ են պահանջել և իսկույն գլխի ընկել, որ նրա ներկայացրած հավատարմագիրը կեղծ է£ Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը Բայդենի երկրպագուներից է և ցանկացել է ընդամենը... մոտիկից տեսնել նրան£ Իսկ ոստիկանությունում արդեն հստակեցրել են, որ այդ կանադացուն մեղադրանք առաջադրել չեն կարող. նրան տեղավորել են հոգեբուժարանում£