«Վրիժառություն» միլանական ձևով


Սուրբ Վալենտինի` սիրահարների օրը Իտալիայում նշանավորվել է ռասսայական ատելության դրսևորումներով£ Միլանում զանգվածային անկարգությունների պատճառ այս անգամ հանդիսացել է 19-ամյա եգիպտացու սպանությունը£ Սպանությունը կատարվել էր լատինական Ամերիկայից եկվորներ տեղափոխող ավտոբուսում նախորդ օրը տեղի ունեցած խոսքակռվից հետո£ Սպանության վայրում «արյան վրեժ» գոչյուններով հավաքվել են մի քանի հարյուր աֆրիկացիներ` լատինական թաղամասում ծեծուջարդ սկսելով£ Նրանք վնասել են 17 ավտոմեքենա, պայթեցրել 5 խանութ և, տեղական լրատվամիջոցների պնդումներով` «սկսել են հետապնդել պերուացիներին ու էկվադորցիներին»£ Ոստիկաններին հաջողվել է կարգուկանոն հաստատել միայն հաջորդ առավոտյան£ 46 ձերբակալվածների մեծ մասն աֆրիկացիներ են եղել, որոնց կեսից ավելին չի ունեցել Իտալիա մտնելու թույլտվութ յուն£ Իտալական ԶԼՄ¬ները հայտարարում են, որ այդ վայրում մշտապես առկա է ռասսայական անհանդուրժողականության մթնոլորտ` Աֆրիկայից ու լատինական Ամերիկայից ներգաղթածների միջև£ Իրավիճակին շատ ավելի սուր գնահատական է տվել Միլանի քաղաքապետը` նշելով, որ իր ղեկավարած քաղաքի որոշ թաղամասեր հիշեցնում են «վայրի Արևմուտքը»£