Լոռու հովվերգական գեղակերպարը


Նկարչի տան մեծ ցուցասրահում, «Լոռվա ձորում» նորաստեղծ շարքով հոբելյանական հանդիպման է հրավիրում իր արվեստի երկրպագուներին Հայաստանի վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը` Թաթոսը£ Առաջին իսկ պահից այցելուներին հոգեպես ջերմացնելով հյութեղ գույների թանձր հրավառությամբ` անեզր կենսասիրությամբ է վարակում չնաշխարհիկ Լոռվա իր գեղանկարչական տեսիլքի տիրույթում հայտնվածներին£ Հովվերգական ակնհայտորեն չափազանցված լավատեսությամբ պատկերելով Ամենայն Հայոց բանաստեղծ` Հովհաննես Թումանյան ծնած դժնագեղ բնաշխարհի կուսական թովչանքը` Թաթոսը գեղագունազարդ կենսախնդությամբ է մատուցում թե° գարնանային ծաղկունքը, թե° աշնանային ու հատուկենտ ձմեռային տեսարանները, թե° Հրանտ Մաթևոսյանի բնօրրան սարսափազդու Ահնիձորը£ Վերջինիս դրդապատճառը, կարծում եմ, մտերիմ բարեկամ տաղանդավոր գրողի հանդեպ պահպանվող հոգեհարազատությունն է, ինչն ակնառու է հատկապես գրեթե անճանաչելի նրան պատկերող կտավում£ «Լոռվա ձորում» պատկերաշարին համադրված վաղ շրջանի մի քանի կտավների ¥«Մեֆիստոֆել»-1991, «Մտորում»-1998, «Երկխոսություն»-1992¤ տպավորությամբ` ենթադրում ես, որ մարդկանց, բնությունն ու իրերը յուրահայաց գունազարդելու հակումն ի հայտ է եկել Թաթոսի ստեղծագործության վերջին շրջանում£ Նույնիսկ 2010-ին վրձնած «Խաչից իջեցում»-ն է այդ մասին վկայում£ Կոլորիտային իմաստնությամբ 7 տասնյակից ավելի ¥ըստ երևույթին` ծննդյան տարիներին համահունչ¤ աշխատանքներում ինքնաբերաբար առանձնանում է արվեստագետ անհատին ցայտուն ներկայացնող «Դիմանկարը» ¥2009¤£ Հոբելյանական այս ցուցադրության կատալոգի «օգնությամբ» ինձ համար լիովին պարզաբանվում է Լոռվա վրձնահարվածներում առկա ներբողային միօրինակության գաղտնիքը£ «Լոռվա ձոր» հայրենակցական միության ¥նախագահ` Սերգո Երիցյան¤ և Ախթալայի քաղաքապետարանի ¥քաղաքապետ` Հայկազ Խաչիկյան¤ նախաձեռնությամբ, հետևելով Մարտիրոս Սարյանի հնամենի ¥1952 թ.¤ օրինակին, ճանաչված 15 նկարիչների խումբ է մեկնում Լոռի` նորովի նշանավորելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-րդ տարեդարձը£ Լոռվա բնաշխարհն այնքան է գերում Թաթոսին, որ նա կրկնայցելություններով ինքնակամ ընդարձակում է նախանշված երթուղիները Դսեղից Մոտկոր, Օձուն, Հաղպատ, Ախթալա և Շամլուղ£ Անմիջական զգացողություններն անդրադարձնող քսանից ավելի կտավներով ներկայանալով Ախթալայի եկեղեցու շրջակայքում կազմակերպված ժողովրդական տոնախմբության հազարավոր մասնակիցներին` այնուհետև ամբողջացնում է բնությունից, Թումանյանից ու Մաթևոսյանից քաղած բազում տպավորությունները շուրջ 70 բնանկարներով£ Զարմանալի բեղուն աշխատասիրությամբ շարունակում է Թաթոսը ստեղծագործել` 2010-ին արդեն երկու տասնյակ նոր կտավներ հեղինակելով տարբեր թեմաներով£ Իր օրինակով, կարծես, եռանդուն ներշնչանք փոխանցելով ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի մերօրյա ուսանողներին, որոնց դեկորատիվ կիրառական արվեստին նկարչի տան այցելուները ծանոթանում են երկրորդ հարկի ցուցասրահում£ 1965-ին ավարտելով նույն կրթօջախում ուսումնառությունը, Թաթոսն ուշագրավ ճանապարհ է անցել£ Այժմ անդամակցում է ոչ միայն Հայաստանի նկարիչների միությանը, այլև արվեստի միջազգային ընկերակցությանն ու պրոֆեսիոնալ նկարիչների միությանը ¥UNESCO¤£ Հայրենիքում և արտերկրի տասնյակ երկրներում ճանաչում է գտել մի շարք անհատական ցուցահանդեսներով, նաև` մասնակցությամբ 7 միջազգային հեղինակավոր պատկերահանդեսներին£ Հուսանք, որ Թաթոսի կրթօջախի նոր սերնդի շնորհալի սաներն էլ ոչ պակաս ձեռքբերումներ կարձանագրեն իրենց կայացման ընթացքում արդի հայ կերպարվեստում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ