«Ածխածնային պահք»


Անգլիացի եպիսկոպոսները բրիտանական ծխականներին առաջարկել են Մեծ պահքի ընթացքում հնարավորինս նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և նվազեցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը (հաղորդել է Associated Press գործակալությունը)£ Մասնավորապես, նրանք կոչ են արել թեկուզ 1 օր հրաժարվել բջջային հեռախոսներից կամ ձայնարկիչներից` այդ կերպ պակասեցնելով ածխաթթու գազերի արտանետումը մթնոլորտ£ Ռիչարդ Չարտրսը «ածխածնային պահքը» համարել է լավագույն հնարավորություն` գործով ապացուցելու սերն Աստծո հանդեպ. նա հիշեցրել է, որ կլիմայի փոփոխություններից ամենից ավելի տուժում են մոլորակի աղքատ երկրները£ Լոնդոնցի եպիսկոպոսը նախկինում ևս ուշադրության է արժանացրել շրջակա միջավայրի պահպանման խնդիրները£ 2007 թ. նա խոստացել էր 1 տարի չօգտվել ինքնաթիռներից և ծխականներին էլ կոչ էր արել` պատասխանատվությամբ վերաբերվել փոխադրամիջոցների ընտրությանը£ Կաթոլիկների Մեծ պասն այս տարի սկսվել է անցյալ չորեքշաբթի (փետրվարի 17¬ին)£ Ժամանակակից բողոքականներն ու անգլիական եկեղեցին հաճախ են պահքը քննարկում` այն համարելով անձնական ընտրություն, որի հիմքում անձնական ուխտն է. դիցուք` հրաժարվել ծխելուց կամ կինոնկարներ դիտելուց£ Բացի այդ, պահոց շրջանում նրանցից շատերը պարտավորվում են օգնել աղքատներին. օրինակ` փողոցներում անվճար ճաշ բաժանել£