Ազգը չի° ծերանում մաքառման ճանապարհին


Ասում են` այն ազգը, որը չի ուզում մեռնել, հնարավոր չէ սպանել նրան£ Դու այդ ազգի ժառանգն ես. վկան է պատմությունը£ Ու թվում է` արդեն այսօր` մերօրյա ժամանակներում, պետք է թուլանար ազգի ոգին պատմության դժնդակ ոլորաններում մաքառելիս, ու խոնարհեր գլուխը` իբրև ուժասպառ մաքառող, իբրև մայրամուտ ապրող վիրավոր զինվոր£ Բայց թվում էր միայն. ազգի արևը կարող է թեքվել, բայց երբե°ք մայր չմտնել£ Ազգը չի° ծերանում մաքառման ճանապարհին£ Այս հզոր ազգի ոգին էր, որ արցախյան ազատամարտում կռեց հաղթանակը քո` կամավոր ազատամարտիկ, դարձավ մի նոր ապացույց հավերժանալու ճանապարհին£ Դժվար էր, բայց գիտակցությանդ միջից հավերժ ջնջել էիր տունդարձի ճանապարհները իմանալով` այնտեղ, ուր դու ես գնում, համընթաց քայլում է և մահը£ Ու թեև դժվար էր գիտակցումը, որ քո ետևում թողնում ես զավակիդ, ծնողիդ, կնոջդ, ովքեր, հուզմունքը խեղդելով, սպասելու են վերադարձիդ, բայց վճռված էր` պիտի գնաս£ Գիտակցում էր ընտանիքդ` ավելորդ է ցանկացած բառ քո որոշման առջև. մնում է հնազանդորեն ճանապարհել քեզ£ Ու գնացիր առանց ետ նայելու. դժվար էր նայել հարազատիդ աչքերից ներս£ Հայացքիդ առջև մնացել էին դեռ նրանց աղոթող շուրթերը£ Գնացիր վճռական քայլերով, վստահ` համոզված լինելով, որ այնտեղ, ուր դու կլինես, չեն լինի ո°չ մահ, ո°չ էլ մի մոլորված, կույր փամփուշտ£ Վստահ էիր, որովհետև քո մեջ հաղթել էիր մահվանը ու նրան ծնկի էիր իջեցրել քո առջև£ Վստահ էիր£ Ու այդ վստահությամբ ու վճռականությամբ էլ վերադարձար ու այսօր հաղթանակած կանգնած ես քո նոր սերնդի առջև, որը հիացած աչքերով սպասում է` ինչ ես ասելու իրեն£ Իսկ դու պատմելու շատ բան ունես, թեև լռում ես համեստորեն£ Բայց պատմի°ր, խնդրում եմ, քո փառահեղ ուղու մասին, քո ընկերների, ջոկատների մասին£ Գիտեմ` ջոկատներից մեկն էլ «Մեծն Տիգրան» է կոչվում£ Կպատմե՞ս£ Զորամիավորման ծննդյան տարեթիվն է 1990 թ. փետրվարի 15¬ը£ Առաջին մարտական մկրտությունը ստացել է փետրվարի վերջին Վայքի շրջանի Բարձրունի գյուղի տակ տեղի ունեցած ճակատամարտում£ Հետագայում ջոկատն իր մեջ ներառեց մի շարք այլ ջոկատներ և վերածվեց գնդի£ 1991 թ. մայիսից մինչև 1992 թ. հունիսի 13¬ը իրականացնում էր Շահումյանի ֆրոնտի Էրքեջի ուղղության պաշտպանությունը£ 1992 թ. աշնանը և 1993 թ. ձմռանը «Մեծն Տիգրանի» ռազմիկներից կազմավորված «Արծիվ-7» մահապարտների զորամիավորումը մասնակցեց թշնամու կողմից զավթած Արցախի տարածքների ազատագրմանը£ Ակտիվորեն մասնակցել է Գորիսի, Կապանի և այլ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը, ինչպես նաև բուֆերային պաշտպանական գոտու ստեղծման համար մղված մարտերին, մինչև 1994 թ. մայիսին հաստատված հրադադարը£ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատարն է եղել Կորյունը, իսկ արդեն Բարձրունու ճակատամարտից և մի քանի այլ նշանակալից մարտական գործողություններից հետո «Մեծն Տիգրանի» ռազմախորհրդի առաջարկով զորամիավորման խորհրդատու¬հրամանատար դարձավ Դնեպրիկ Բաղդասարյանը£ «Մեծն Տիգրան» ջոկատի քսան և Արմավիրի մարզում գտնվող համանուն վարժարանի 15-ամյա հոբելյանները համատեղ նշելն էլ պատահական չէր£ Իրենց հարգանքի ու շնորհակալանքի խոսքն ասացին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Ավետիսյանը, «Մեծն Տիգրան» վարժարանի տնօրեն, փոխգնդապետ Կ. Ղումաշյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդը, մարզպետ Ա. Ղահրամանյանը, քաղաքապետ Ռ. Խլղաթյանը և այլոք£ Այստեղ էին նաև արցախյան ազատամարտում վճռորոշ դեր խաղացած ջոկատայինները, որոնք համեստորեն լռում էին իրենց սխրանքների մասին£ Այնուհետև Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդի գլխավորությամբ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվածներին£ Տերունական աղոթքից հետո հոգևոր առաջնորդը շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ£ Գեներալ¬մայոր Վարդան Ավետիսյանն իր ողջույնի խոսքում կարևորեց վարժարանի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում` նշելով, որ ՊՆ¬ում հիշում են նրանց. - ՊՆ ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր ռազմակրթական, ռազմամարզական վարժարանները£ Այդպիսիք շատ չեն£ Այսօր ձեր ներկայությունն առհավատչյան է այն իրողության, որ այն պատգամները, ավանդույթները, որ պատգամվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, շարունակվում են առ այսօր£ ...Ամբողջ զինուժի հրամկազմը շնորհավորում է ձեզ` օրվա կապակցությամբ և հղում իր երախտիքի խոսքը£ «Մեծն Տիգրան» վարժարանի տնօրեն, փոխգնդապետ Կորյուն Ղումաշյանը հակիրճ ներկայացրեց վարժարանի անցած ուղին մինչև այն օրը, երբ նախնական զինվորական պատրաստականության ճամբար-կենտրոնը 1997-1998 թթ. վերակազմավորվեց ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի` անվանակոչվեց Տիգրան Մեծի անվամբ` ի փառս «Մեծն Տիգրան» գնդի մարտիկների և արցախյան ազատամարտի£ Տիգրան Մեծի անունը պարտավորեցնում է մեզ և անձամբ ինձ` վարժարանի պատիվը բարձր պահելու£ Կազմավորման առաջին իսկ օրվանից հավատում էի` վարժարանը կկայանա. ժամանակի պահանջն էր£ Յուրաքանչյուր տարի վարժարանի քսաներկուսից քսաներեք սան ընդունվում է պետական անվճար բարձրագույն հաստատություններ£ Եվ դա պատահական չէ. մեր սաներին պարտավորեցնում են «Մեծն Տիգրան» գնդի տղաները, ովքեր կորցրեցին իրենց լավագույն ընկերներից շատերին£ Սակայն հպարտ են` նրանց շարքերը համալրում են Տիգրան Մեծ վարժարանի սաները, և բոլոր նրանք, ովքեր ընտրել են հայրենիքի պաշտպան դառնալու սուրբ մասնագիտությունը£ Վարժարանի կուրսանտները հաճախակի են այցելում Եռաբլուր, Մատենադարան, Վ. Սարգսյանի տուն¬թանգարան£ Վարժարանում գործում է նաև ավիամոդելիստների խմբակ, որը, մասնակցելով հանրապետական մրցումների, արժանացել է մի շարք պատվոգրերի, գավաթների£ «Տիգրան Մեծ» զորամիավորման ազատամարտիկ, Հայաստանի հետախույզ վետերանների միության նախագահ, հետախուզության վաշտի հրամանատար Սուրեն Կարապետյանը կարևորեց կամավորական ջոկատների նշանակությունը արցախյան ազատամարտում, թեև ջոկատայիններն արհեստավարժ զինվորականներ չէին. - 1989¬ին ծանոթացա քիմիական տեխնիկումի ռազմական ղեկավար, լավ դասախոս Դնեպրիկ Բաղդասարյանի հետ, և նա ինձ վերցրեց իր հետ` ընդգրկվելով «Մեծն Տիգրան» աշխարհազորայինների կազմում. ինքը որպես խորհրդատու, ես` հետախուզության հրամանատար£ Այսօր, ցավոք, հայենասիրական ոգին փոքր¬ինչ նվազել է երիտասարդների մոտ£ Մենք պետք է մտածենք` պատերազմը դեռ չի ավարտվել, թշնամին չի քնում£ Բուհերում ոչ միայն պետք է լեզուներ սովորեցնեն, այլև ռազմահայրենասիրություն£ Ու այս ամենը պետք է սկսվի մանկապարտեզից, ընտանիքից, դպրոցից£ Երիտասարդները լավ տեղեկացված չեն£ Էն տղաները, ովքեր մեծ դեր ունեցան արցախյան ազատամարտում, քիչ են ուշադրության արժանանում£ «Ազատություն» ջոկատի հրամանատար Մորուք Նորիկն էլ կարևորեց արյան կանչի խորհուրդը` որ հայի փրկությունը զենքի մեջ է միայն£ Երևանի թիվ 171 դպրոցի զինղեկ, Ներքին գործերի բարձրագույն դպրոցների հիմնադիր, գնդապետ Լեռնիկ Ղազարյանը կարևորեց մեր ռազմական հնարամտությունը£ Տեխնիկայի դերը կարևորելով հանդերձ` գնդապետն ընդգծեց, որ առանց ոգու ու ռազմական հնարամտության դժվար կլիներ հաղթելը£ Այսօր, երբ պատմության հեռուներից ես նայում կամավորական ջոկատների անցած ճանապարհին, հասկանում ես` նրանց գործած սխրանքի առջև յուրաքանչյուր գնահատական ու խոսք փոշու մի հատիկ է ընդամենը...

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ