ՌԴ Հայրենիքի պաշտպանի օրը


Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան: Եվ թեև Հայաստանում տոնը պաշտոնապես չի նշվում, սակայն, ձևավորված ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի փետրվարի 23-ին Հաղթանակ զբոսայգին մարդաշատ է լինում: Փետրվարի 23-ի առավոտյան զբոսայգի են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն