ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Մեկ է` իրենը չի Ամենասկզբում ասում էին` «կոմսոմոլի Հրանուշը», հետո վերաձևակերպեցին` «Հրանուշի կոմսոմոլը»£ Այնուհետև նրան կոչում էին «խոհրդարանի Հրանուշը», հետո ասացին` «Հրանուշի հանձնաժողովը»£ Հիմա նրան «Սփյուռքի Հրանուշ» են ասում, Սփյուռքին էլ` «Հրանուշի Սփյուռքը»£ Հոգեվիճակի նկարագրություն` Բենդերի ոճով Ի. Ալիևի մոտ առկա են հիասթափության բոլոր հիվանդագին նշանները. անքնություն, ախորժակի բացակայություն և պատերազմի մասին քառյակներ արտասանելու անզուսպ ցանկություն£ Բայց առավոտյան արթնանալիս «պարզում» է, որ այդ քառյակները իրեն թելադրել է Էրդողանը£ Որպեսզի Քեմալը գերեզմանում շուռումուռ չգա ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո թուրքերը «Նաբուկո» ծրագիրը «կթաղեն» աթաթուրքի կողքին£ Բաքու-Ջեյհան նավթամուղն էլ կհամարեն նզովյալ կառույց£ Քրիստոնեական Եվրոպան իսլամական «լծի» տակ Երբ ԵԽԽՎ և ԵԱՀԿ նախագահների պաշտոնները ստանձնեցին մուսուլմանական երկրների ներկայացուցիչները, սույն կառույցների նիստերի դահլիճներից հանվեցին աթոռները, քանզի եվրոպացիներին նույնպես նամազի համար դրանք պիտանի չեն լինի£ Լայն «ինքնավարություն»` ՀՀ կազմում Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո պարզ դարձավ, որ Շիրակի մարզում, հատկապես` Գյումրիում, գերիշխում է «ինքնավարության» հասնելու ձգտումը` պետական միջոցները յուրացնելու հաշվին£ Իսկ ամենասիրված անեկդոտներն էլ դարձյալ Վարդանիկին և ընկ. «Մարգոյին» են վերաբերում£ Իշխան Զաքարյանի մեկնաբանությունը - Ոչ թե` որտեղ ոտքս դնում եմ չորանումա, բայղուշ չեմ, պարզապես, որտեղ ոտքս դնում եմ, արդեն «չորացած» ա լինում£ Ադամը Եվային օգնել է «դժոխքից» Ըստ տարածված բամբասանքների` Եվան (Րիվասը) Եվրատեսիլի ուղեգիր ստանալու համար «ԱԴԱՄԻՆ» խնձոր է մատուցել£ Ոմանք էլ պնդում են, թե ոմն Ադամ Եվային ընդամենը... դրախտի ուղեգիր է ապահովել£ Եզդիների արդարացումը` ոչխարակռվի առիթով Բյուր ոչխարներ, իրենց համար ջուր են խմում աղբյուրից, մեկ էլ կողքի Իրանից ենթարկվեցին հարձակման... առան¬թռան Պարսկաստան£ Այստեղ ի՞նչն է կարևոր` որ եզդու մոտ միշտ ոչխարն է մեղավոր£ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի սպառնալից խոսքերը` ուղղված թուրք պատգամավորներին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոճով Ձեզ որ կարգադրում են, ինչո՞ւ չեք բարեհաճում կատարել£ Թե՞ ուզում եք ձեր ետևից ինքնաթիռով Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևն ուղարկեն£ ՄԱՀ¬ը մերն է, մենք` ՄԱՀ¬ինը ՄԱՀ¬ը (Միջազգային արժույթային հիմնադրամ) այս տարի էլ հայաստանյան ճգնաժամը կտանի իր ուսերին£ Սույն ՄԱՀ¬ը իսկապես փրկություն է, դեպի գերեզման տանող մահվան հետ համեմատ£ Աներես դիվանագիտություն Առաջիկա ամիսներին, մինչև Ապրիլի 24¬ը, թուրք պաշտոնյաներին ու դիվանագետներին Սպիտակ տան դռնից հանեն, պատուհանից են ներս մտնելու, պատուհանից հանեն, գետնուղի կփորեն` ներս խցկվելու համար£ Ասեկոսեները` պարադոքսների աղբյուր Ընտրություններում պարտվելուց հետո Յուլյա Տիմոշենկոն ոչ մի կերպ չի հանձնվում, շարունակում է պայքարել£ Թեպետ նրա կենսագրությանը քաջածանոթ վերլուծաբան ները պնդում են, որ նախկինում «հանձնվելու» հարցում նա բոլորովին հակառակ վարքագիծ է ցուցաբերել£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ