ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ՄԵՋ Է. Վավերացնե՞լ, թե՞ չվավերացնել


Աշխարհաքաղաքական նշանակության հետևանքներով իրադարձությունների` միմյանց չափից դուրս արագ հաջորդելու արդյունքում իրավիճակները շատ արագ են փոխվում, և գործընթացների զարգացումներում կտրուկ շրջադարձերն արդեն սովորական են դարձել£ Շատ քիչ ժամանակ է անցել` երբ Լոնդոնում մեր երկրի ղեկավարը հայտարարեց, որ հայ¬թուրքական արձանագրությունները Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում վավերացումից հետո£ Իսկապես, ինչ իրավիճակ կստեղծվի, եթե Հայաստանը վավերացնի արձանագրությունները, իսկ մեր հարևանը` ոչ£ Խորհրդարանում, քաղաքական մեծամասնություն ունենալով հանդերձ, Էրդողանն ասել էր, թե Թուրքիայի Ազգային մեծ ժողովն անկախ մարմին է, և ինքը նրա որոշումների վրա ազդելու հնարավորություն չունի£ Սա այլ կերպ, քան երեսպաշտություն չես համարի£ Իսկ արձանագրություններն արդեն Հայաստանի խորհրդարանում են£ Իրականում, արձանագրությունները Թուրքիայից հետո վավերացնելու մասին Ս. Սարգսյանի որոշումը, թերևս, ամենահեռատեսականն է£ Խնդիրն այն է, որ արձանագրութ յունների հարցում մեր հարևանին հնարավոր չէ համարել գործընկերության շահերով առաջնորդվող երկիր£ Արձանագրությունները վավերացնել¬չվավերացնելու հարցում Հայաստանի իշխանությունների գործն անհամեմատ հեշտ է, քան Թուրքիայինը£ Ի տարբերություն նրանց, Հայաստանում հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորմանը ծայրահեղորեն դեմ ուժեր գրեթե չկան£ Իսկ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ պայմանավորված է երկրի ներսում առկա քաղաքական պայքարով£ Այնտեղ կան ծայրահեղ ազգայնամոլ ուժեր, որոնք կտրականապես դեմ են հայերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը£ Դա տեսնելու, դրանում համոզվելու համար շատ փնտրտուքների մեջ ընկնելու կարիք չկա. բավական են միայն Հրանտ Դինքի սպանության ու «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության ձգձգվող գործերը£ Այս ներքին պայքարին ավելանում է նաև Արևմուտքից ու Ռուսաստանից Անկարայի վրա գործադրվող ճնշումը£ Թերևս, որպես այդ ճնշման մի ձև պետք է դիտարկել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձևի քննարկումը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում£ Դժվար է ասել` Կոնգրեսում այն կընդունվի՞, թե ոչ£ Բանաձևը կոնգրեսում ընդունելով, Միացյալ Նահանգները կկորցնի Թուրքիայի վրա անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրելու մի հզոր լծակ£ Մյուս կողմից էլ` այսօր կարծես մեծացել է Կոնգրեսում բանաձևի ընդունման հնարավորությունը£ Խնդիրն այն է, որ Հայաստանի նախագահի լոնդոնյոն այցի ավարտից ընդամենը ժամեր անց էլեկտրոնային ԶԼՄ¬ներն ի լուր աշխարհի տեղեկացրին, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել է Հոլոքոստը և Հայոց Ցեղասպանության փաստը հերքող քաղաքականությունը դատապարտող բանաձև£ Իսկ ամերիկյան և բրիտանական արտաքին քաղաքականություններն ասես միմյանց շարունակությունը և մեկը մյուսին լրացնողը լինեն£ Եվ թուրքերն այսօր խիստ անհանգստացած են£ Պատահական չէ, որ այս ընթացքում Դավութօղլուն զգուշացրել է Հիլարի Քլինթոնին, թե ԱՄՆ¬ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կվատթարացնի թուրքամերիկյան հարաբերությունները£ Նաև հայտարարվել է, թե Էրդողանը մարտի 4¬ին ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 252 բանաձևի քվեարկությունից հետո կայցելի Վաշինգտոն£ Այս ամենը, թերևս, խոսում են այն մասին, որ հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է և° դրական արդյունք ունենալ, և° խափանվել` պայմանավորված թուրք քաղաքական վերնախավում ընթացող պայքարով, դրանում հասարակության տարբեր խավերի դիրքորոշումով, ինչպես նաև արտաքին ճնշման արդյունավետությամբ կամ անարդյունավետությամբ£ Ընդհանրապես, այս երկրի քաղաքական վերնախավի դիրքորոշումների փոփոխությունը տեղիք է տալիս կարծելու, որ Թուրքիայի իշխանություններն ամբողջությամբ չէին հաշվարկել հայ¬թուրքական գործընթացում հնարավոր արտաքին ճնշումներն ու դրանց ազդեցությունը հասարակության վրա, ինչպես նաև` Ադրբեջանի արձագանքը£ Անկարայում, թերևս, չէին հաշվարկել, որ հայ¬թուրքական գործընթացի շնորհիվ Ռուսաստանին կհաջողվի Ադրբեջանին ետ պահել Թուրքիայի հետ պլանավորված էներգետիկ ծրագրերից£ Իր գազն ամբողջովին Մոսկվային տրամադրելով` Բաքուն դուրս մնաց «Նաբուկո»-ին մասնակցելու հնարավորությունից£ Ի դեպ, հայ¬թուրքական գործընթացից առավել շահեց Ռուսաստանը£ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում Սոչիում կայացած հանդիպումն իրականում առնչվում էր հայ¬թուրքական գործընթացին և, ինչպես մայնդորֆյան հանդիպումը, տարածաշրջանում Ռուսաստանի դերի, նշանակության կարևորմանը£ Ընդհանրապես, տարածաշրջանում բոլոր գործընթացները փոխկապակցված են£ Այս իմաստով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումում նկատվող դադարը հայ¬թուր քական գործընթացի առկայությամբ է պայմանավորված£ Այս խնդրում միջնորդ երկրներից որևէ մեկը, թերևս, նախաձեռնությամբ հանդես չի գա, քանի դեռ արձանագրությունների վավերացման հույս կա£ Մինսկի խմբի համանախագահ պետությունները գիտակցում են, որ թե° հայ¬թուրքական, թե° ղարաբաղյան գործընթացները չափազանց բարդ են և մեկը մյուսով կապակցելը կարող է երկուսն էլ տապալելու պատճառ դառնալ£ Ահա, թե ինչու էին Արևմուտքն ու Ռուսաստանն անվերջ կրկնում, որ ղարաբաղյան խնդիրը կապ չունի հայ¬թուրքական գործընթացի հետ£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ