ԼՌՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


 

Պետեկամուտների կոմիտեն խախտել է «ՎիվաՍելի» հետ դեռևս ամիսներ առաջ կայացրած պայմանավորվածությունը, համաձայն որի` ՀԴՄ կտրոնների դարձերեսներին պետք է տպագրվեին «Ղ. Տելեկոմի» ընկերության գովազդները: Այն ժամանակ հայտարարվում էր, թե 4 համընկնող թվերով բջջային հեռախոս կամ ինտերնետ կապ շահելու հնարավորութ յուն Ռալֆ Յիրիկյանն ընձեռելու է ՀԴՄ-ների վրա տպագրված գովազդների դիմաց:

Հետաքրքիր է, որ ապրիլի 1-ից սկիզբ առնելիք գործընթացը մոտ մեկ ամսով հետաձգվել է, ու այդ մասին լռում է թե´ Պետեկամուտների կոմիտեին, թե´ գովազդի պատվիրատուն` «ՎիվաՍելը»: Ավելին, այս օրերին խանութներից գնումներ կատարելիս հազվադեպ կարելի է «ՎիվաՍելի» գովազդներով կտրոններ ստանալ: Ասում են, թե շրջանառության մեջ մեծ քանակությամբ մինչ այդ տպագրված և իրացված ՀԴՄ ժապավեններ կան, իսկ տնտեսվարողները մինչև ձեռքի տակ եղած ժապավենները չսպառեն« նորերը չեն գնելու: Հետաքրքիր է, որ տուժող կողմը` Ռ. Յիրիկյանը, լռում է: Նա էլ երևի չի ցանկանում հարկայինի հետ հարաբերությունները փչացնել: