ԻԶՈՒՐ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ


 

Զավեշտալի իրադարձություն է տեղի ունեցել հանրապետության խոշոր քաղաքներից մեկում: Առաջատար կուսակցություններից մեկի ներկայացուցիչն «Օրինաց երկրին» առաջարկել է հսկայական գովազդային ցուցապաստառից հրաժարվել ` հասկացնելով, որ իզուր են գովազդի համար այդքան գումար ծախսել: Հետո ակնարկել է, թե միևնույն է` նրանք խորհրդարան չեն անցնելու: Թե ինչ արձագանք է ունեցել առաջարկ-գնահատականը տեղի օրինացերկրականների շրջանում, չի մանրամասնվում: Այսուհանդերձ, նշված զրույցից մի քանի օր անց ՕԵԿ-ի ցուցապաստառն անհետացել է:

Վահանակն առայժմ դատարկ է, իսկ մեկ-երկու օրից այն լրացվելու է Ա. Բաղդասարյանի կուսակցությանն իր տեղն ու հնարավորությունները ցույց տված քաղուժի գովազդով: