Ո՞˜վ կարող էր չդատապարտել


 

ՖԱՅԵՋ ԷԼ ՀՈՒՍԵՅՆ (1917թ.)

Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները որոնք ճմլում են ականտեսի սիրտը, երբ նա խորհում է այս դժբախտ և հերոսական ԱԶԳԻ մասին, որն աշխարհը զարմացրել է իր խիզախությամբ և անվեհերությամբ, երբ դեռ երեկ Օսմանյան կայսրության ազգերից առավել կենսունակ ու առաջավորն էր, որն այսօր դառնում է սոսկ անցյալի հուշ:

Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը` նախազգուշական միջոցների քողի տակ:

 

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ. գերմանացի գիտնական

Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը` ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:

 

ՎԱԼԵՐԻ ԴՈՐԴԼԵՎՍԿԻ. ռուս արվեստագետ, 1917թ.

Հողը մեկ անգամ չէ, որ կարմիր է ներկվել հայերի արյամբ, բայց պատերազմը ահռելի չափեր հաղորդեց կոտորածին: Եղեռնը իրագործվում էր որոշակի դրոշմակերպով` բնակչությունը քաղաքներից տարվում էր ամայի վայրեր, խուլ կիրճեր և այնտեղ կոտորվում էր կամ սովամահության մատնվում: Դա սպանդ էր, ժողովրդի աննախադեպ ջարդ:

 

ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ. ֆրանսիացի գրող (1916թ.)

Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է` թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել` չի մեռնում:

 

ԺԱՆ ԺԱԿ ՄԱՐԻ ԴԸ ՄՈՐԳԱՆ.

Երբ ուշադիր կարդում ես փաստերը, որոնք վերաբերում են հայերի կոտորածին, ապշում ես, թե ինչպիսի հեռատեսությամբ է թուրքական կառավարությունը կազմակերպել նման չարագործությունը: Ամեն ինչ կանխամտածված էր. Զոհերի զինաթափումը, երիտասարդության հեռացումը, որը դիմադրություն կարող էր ցուցաբերել, մասսայական տեղահանումն ու ճանապարհին զոհերին չարչարելը, ճանապարհին տղամարդկանց ոչնչացումը, կանանց և աղջիկների կրոնափոխությունը: Կգա մի օր, երբ այդ հանցագործները պարտավոր կլինեն պատասխան տալ իրենց արարքների համար և կվճարեն իրականացրած չարագործությունների դիմաց:

Հայաստանը ճանաչելու համար բավական չէ լինել այնտեղ, պետք է նրան լսել:

 

ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ. 1918թ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Տեղահանության իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականում դա բնաջնջման մի նոր եղանակ էր: Երբ թուրքական իշխանությունները հրաման էին տալիս, փաստորեն, նրանք ամբողջ մի ԱԶԳի մահավճիռ էին արձակում:

 

ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ.

1915 թ. սկիզբ առան այս Սարսափները, որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ: