Հերթական խեղաթյուրումը


Հարգելի Անգլիացիներ, Ֆրանսիացիներ, Ավստրալիացիներ, Նոր Զելանդացիներ, Հնդիկներ, Նյուֆլանդցիներ, Ամերիկացիներ

Էրդողանը խեղաթյուրում է Գալիպոլի ճակատամարտի փաստերը, իսկ որոշ պատմաբաններ շփոթում են Դարդանելի օպերացիան Գալիպոլի ճակատամարտի հետ:

Փաստորեն Գալիպոլի ճակատամարտը դա Դարդանելի օպերացիայի մի մասն է:

Դարդանելի օպերացիան սկսվել է 1915թ. փետրվարի 19-ին, իսկ գլխավոր հարձակումը սկսվել է մարտի 18-ին: Այդ օպերացիայի ժամանակ անգլիացիները և ֆրանսիացիները ռազմական նավերով ցանկանում էին գրավել Միջերկրական և Սև ծովերը կապող նեղուցները ու Թուրքիայի մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսը (Ստամբուլը), այդ թվում նաև` Գալիպոլի թերակղզին: Սրանով Անգլիան և Ֆրանսիան ցանկանում էին ստիպել, որ Գերմանիայի դաշնակից Թուրքիան դուրս գա պատերազմից:

Բայց անգլիական և ֆրանսիական նավերը հարձակվելով` հանդիպեցին ականների, որոնք թուրքերը հարձակմանը նախորդող գիշերը տեղադրել էին ԱՆՏԱՆՏ-ի նավերի ճանապարհին: Երեք նավ դիպան ականներին, պայթեցին և ջրասույզ եղան, երեքն էլ վնասվեցին և դուրս եկան մարտից: Մեկ ամիս տևած այդ անհաջող հարձակումից հետո դաշնակիցները հրաժարվեցին ռազմական նավերով հարձակումից: Այդ իսկ պատճառով որոշեցին հարձակումը շարունակել ցամաքով:

1915 թ. ապրիլի 25-ին դաշնակիցները դեսանտ իջեցրին Գալիպոլի թերակղզում, փոխադարձ հաջողություններով` պատերազմը տևեց մինչև 1916 թ.: Այդ պատերազմին մասնակցում էին անգլիացիներ, ֆրանսիացիներ, ավստրալիացիներ, նորզելանդացիներ, հնդիկներ, նյուֆլանդցիներ: Չցանկանալով զարգացնել հարձակումը Կոնստանդնուպոլիսի վրա և հաղթահարել թշնամու դիմադրությունը` դաշնակիցները մինչև 1916 թ. հունվարի 9-ը էվակուացրեցին իրենց զորքերը և տեղափոխեցին Սալոնիկ` պատճառաբանելով, թե պետք է ուժեղացնել Բալկաններում դաշնակիցների դիրքերը, այդ թվում` Սերբիայի դրությունը:

Փաստորեն Գալիպոլի ճակատամարտը շարունակվել է ցամաքում. այն սկսվել է 1915 թ. ապրիլի 25-ին, որը զարմանալիորեն մոռացել է Էրդողանը: Դա բնորոշ է թուրքերին, որոնք այնքան զուրկ են տարրական գիտելիքներից, որ մոռացել են, որ պատերազմում կամ ճակատամարտում հաղթանակի օրը տոնվում է այն օրը, երբ վերջանում է այդ պատերազմը: Իսկ Գալիպոլիում պատերազմը վերջացավ 1916 թ. հունվարի 9-ին, քանի որ այդ օրը դաշնակիցների զորքերը հեռացան Գալիպոլից: Դա դաշնակիցների համար ո´չ հաղթանակ էր, ո´չ էլ` պարտություն: Պարզապես անգլիացիները չուզեցան գրավել Կոնստանդնուպոլիսը, քանի որ խոստացել էին գրավելուց հետո այն հանձնել Ռուսաստանին, հետո` փոշմանել: Անգլիացիները այդպիսի երկակի քաղաքականություն էին վարում նաև XIV-XV դարերում, երբ Եվրոպան լուրջ չվերաբերվեց թուրքական թափառական ավազակ ցեղերին, որի հետևանքով ստեղծվեց օսմանյան իմպերիան, որը մի քանի հարյուր տարի սարսափի մեջ էր պահում Եվրոպան:

Իսկ այժմ պատմությունը կրկնվում է` Եվրոպայի քթի տակ վերածնվում է նոր թուրքական իմպերիան:

Այդ պատերազմում սպանվեցին 21.250 անգլիացի, 7.594 ավստրալիացի, 2701 նոր-զելանդացի, 10000 ֆրանսիացի, 1358 հնդիկ, 48 նյուֆլանդացի:

Դաշնակիցների զոհերի թիվը ընդամենը կազմել է 42.956 մարդ, մինչդեռ թուրքերը ներկայացրել են, որ ունեցել են 74.635 զոհ: Թուրքերը ավելի քան երեք անգամ շատ զոհեր են տվել, քան` դաշնակիցները: Նրանք փոքրացնում են զոհերի քանակը, որպեսզի իրենց հաղթանակը չնմանվի պարտության:

Այնպես որ, Էրդողանը Գալիպոլի կապակցությամբ պետք է տոնակատարություն կատարեր 2016 թ.-ի հունվարի 9-ին, որ ոչ պարտվել է, ոչ էլ` հաղթել: Փաստորեն Էրդողանը Գալիպոլի 100-ամյակը պետք է տոնի 8,5 ամիս հետո:

Թուրքերը միշտ էլ խեղաթյուրել և խեղաթյուրում են պատմական փաստերը, մինչև այժմ չեն ճանաչում հայերի 1915 թ. ցեղասպանությունը, ասելով թե` ցեղասպանություն չի եղել:

Իսկ հայերը երբեք չեն մոռանա ո´չ 1895-1896 թթ. 300.000 հայերի ջարդերը, ո´չ 1909 թ. Ադանայի 40.000 հայերի կոտորածը, ո´չ 1915 թ. Արևմտյան Հայաստանի 1,5 մլն. հայերի բնաջնջումը, ո´չ 1916-1923 թթ. Արևելյան Հայաստանի 800.000, ո´չ 1934 թ. հրեաների ջարդերը, ո´չ 1936-1938 թ.-ների հայերի ջարդերը Թուրքիայում:

Չեն մոռանա նաև, որ Հարավարևելյան Հայաստանի տարածքի վրա ստեղծվել է Ադրբեջանը, իսկ Թուրքիայի ներկայիս տարածքի ավելի քան կեսը հայկական տարածքներ են:

Իսկ ինչ վերաբերում է Անգլիայի և Ավստրալիայի վարչապետներին, ովքեր ցանկանում են մասնակցել Թուրքիայում ապրիլի 24-ին կայանալիք այդ շինծու արարողությանը, ապա նրանք պարզապես դավաճանում են իրենց ժողովուրդներին. իսկ դավաճաններն իրավունք չունեն լինել ղեկավար:

Մենք հուսով ենք, որ Ավստրիալիայի և Անգլիայի ժողովուրդները ճիշտ հետևություններ կանեն, և չեն թողնի, որ Ավստրալիան և Անգլիան հայտնվեն մահմեդական իմպերիայի մեջ:

Հարգանքներով`

«Ֆանատիկ Հայ Հայրենասերների կազմակերպություն»