Օբաման խամրեցրել է


Ամերիկյան առաջնորդի ոճը ստվերել է ամենապերճաշուք տղամարդկանց համբավը վայելող Բրեդ Փիթի, Դենիել Քրեյգի, Ալ Պաչինոյի երբեմնի շուքը£ Ամենահմայիչ տղամարդուն «հայտնաբերելու» նպատակով բրիտանական OnePolle.com¬ի անցկացրած հարցումներում ընդգրկված են եղել ավելի քան 3 հազար թեկնածու£ Համակիրների քանակով Բարաք Օբաման գրավել է 1¬ին տեղը£ Նրանից հետո` բազմազավակ հայր Բրեդ Փիթը, այնուհետև` ճանաչված ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը£ Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը հայտնվել է չորրորդ, իսկ Ալ Պաչինոն` հինգերորդ հորիզոնականում£ Ամենավայելչատես տղամարդկանց առաջին տասնյակում են նաև Ջորջ Քլուինը, Բիլ Նային, Քլինտ Իստվուդը և Ուիլլ Սմիթը£