Թագուհիավայել նոր նախասիրություն Հաճելին` օգտակարի հետ


Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2¬րդ թագուհին տիրացել է Բուկինհեմսկյան պալատի տարածքում գտնվող սեփական տնամերձ հողակտորին£ Բրիտանական մայրաքաղաքում դա ամենամեծ մասնավոր այգին է, որը զբաղեցնում է 16 հեկտար տարածք. այնտեղ լիճ կա, ուղղաթիռի հրապարակ և թենիսի կորտ£ Տնամերձը պալատում «հայտնվել» է թագավորական գլխավոր այգեպանի տեղակալ Քլեր Միջլիի ջանքերի շնորհիվ£ Բնասեր այս տիկինը հույս ունի, որ բրիտանական միապետների լոնդոնյան նստավայրի հյուրերն անուշադրության չեն մատնի իր աշխատանքի արդյունքը£ - Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ մարդկանց «վարակել» սեփական ձեռքերով բանջարեղեն աճեցնելու գաղափարով£ Ուզում ենք այնպես անել, որպեսզի դրանով զբաղվեն և° մեծահասակները, և° երեխաները, որպեսզի նրանք չվախենան ձեռքերը հողոտել£ Այս շարժումը հզորանում է ամբողջ երկրում, և մենք ցանկանում ենք խրախուսել այն,¬ ասել է Միջլին£ Բուկինհեմյան պալատի այգում մարգերն առաջին անգամ ձևավորվել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին£ Այն ժամանակ «Կփորենք մինչև հաղթանակ» նշանաբանով միապետուհիների գերդաստանն ու նրանց հետնորդներն արտադրել էին 1,3 միլիոն տոննա մթերք£ Ռազմական տարիներին «ամառանոցային» այս շարժումը Մեծ Բրիտանիայում կրկնակի չափով նվազեցրեց պարենի ներկրումը, ինչը շատ կարևոր էր, որովհետև այդ ընթացքում առևտրանավերը հաճախ էին դառնում գերմանական սուզանավերի հարձակման թիրախ£