«Դարավերջի խոսնակի» երգերը


Նրա կենսախինդ կատարումները` բանաստեղծության երաժշտական ռիթմի շեշտադրմամբ, յուրօրինակ երաժշտական զրույցի ոգով, գրավեցին «Alliance Frangcaise d'Armenie» (Հայաստանի ֆրանսիական միություն) նախագահ Սյուզան Ղարամյանին փարիզյան շրջագայության օրերին£ Եվ երբ ՀՀ¬ում Ֆրանսիայի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 1982¬ի հունիսի 21¬ից մեկնարկած «Երաժշտության տոնը», որը, ֆրանսիական 400 քաղաքներից տարածվելով աշխարհի 80 երկրներում, հաստատվեց նաև Հայաստանում, պատեհ առիթը ներկայացավ հայ երաժշտասերներին ներկայացնելու Նատալի Ժոլիին նաև£ Փարիզի «Te°mpete» թատրոնի դերասանուհին, ով, Բուլոնիայի ազգային կոնսերվատորիայում երաժշտական կրթություն ստանալով, 14 տարեկանում բեմ է բարձրացել, իր յուրատիպ երգի թատրոնի խաղացանկի երկու հիմնարար արժեքները երևանցիներին մատուցեց£ «Առաջին անգամ ոտք դնելով հայկական հողի վրա` կամեցա հինավուրց մշակույթի ձեր երկրում հանրահռչակել ֆրանսիական երգի երկու նվիրյալների` Իվետ Գիլբերի և Մարիա Տանասի ինձ չափազանց սրտակից ստեղծագործական նկարագրերը», ¬ ասում է թատերական ու երաժշտական ասպարեզներում իր բեղուն գործունեությամբ հայրենիքի սահմաններից դուրս վաղուց ճանաչում գտած Նատալի Ժոլին£ Գերմանացի կոմպոզիտոր Կուրտ Վայլի ստեղծած ոճով, հատուկ ընտրված երգերի մատուցումը նա զուգակցում է դրանց շուրջ ծավալած զրույցներին, ջանում կենդանացնել բովանդակային շերտը` գործող անձանց մանրապատումային խաղարկմամբ£ Միաժամանակ կարևորում է Տուլուզ Լոտրեկի կողմից որպես «դարավերջի խոսնակ» պատկերված Գիլբերի և «ռումինական Էդիտ Պիաֆ» համարվող Տանասի երգարվեստը£ Եվ մինչ ամուսնու բեմականացմամբ «Հաղթանակ» զբոսայգում վերջինիս գնչուաթաթաղ երգերի խոսքաշաղախ կատարումը երաժշտատոնի շրջանակներում` հանդես է գալիս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում` «Չգիտեմ թե ինչ» խորագրով մատուցելով անցյալ դարի 30-40¬ականներին մեծ ժողովրդականություն վայելած գիլբերյան երգացանկի իր հեղինակած համերգ-ներկայացմամբ (բեմականացումը` Ժաք Վերզիեի)£ Ալ վարդափունջը կրծքին սեղմած, երգը շուրթերին հուշիկ անցնում է հանդիսասրահով` Ժան Պիեռ Ժեսբերի դաշնամուրային նվագակցությամբ£ Բեմ բարձրանալով` կատարում Զիգմունդ Ֆրոյդին ամենից ավելի հմայած «Ասացեք, որ ես գեղեցիկ եմ» երգը£ Հմայիչ կնոջ կոկետությամբ ներկայացնում երբևէ Իվետ Գիլբերի ստեղծած 30-40 կանանց տիպաշարից տարատեսակ հերոսուհիների` կատակերգական, քնարական£ Երբեմն խաղի մեջ ներքաշելով դաշնակահարին, երբեմն էլ ուղիղ կապի մեջ մտնելով ունկնդրի հետ` հնչեցնում սիրո տարբեր նվագներ, զվարթացնում հեգնաշունչ մանրապատումներով£ Երգից երգ անցնելով` պատմում է իր պաշտելի Ուսուցչուհու` Իվետ Գիլբերի (1865-1944°) կյանքի հիշարժան անցքերից£ Եվ Նատալի Ժոլիի համերգային ելույթը ժամանակի խորքերից վեր է հանում 16 տարեկանում հանրահայտ «Moulin rouge» կաբարեում իր երաժշտական նորամուտն ազդարարած, ապա Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում ուրույն երգարվեստով բազում համերգասրահներ նվաճած ֆրանսուհու մարդկային նկարագիրը` մեկնակետ ընդունելով Ֆրոյդի հետ 1926-39 թթ. ունեցած նամակագրական կապը£ Տասնութ նամակներից քաղած մտքերը ամբողջանում են հոգեվերլուծաբան բարեկամի հետ կիսած, ինքնախոստովանության արժեք ունեցող, սրտառուչ մտահոգություններից մեկով. «Ամենամեծ ճակատամարտը երջանկության որոնումն է ճշմարտության մեջ, իսկ ամենամեծ ցավը` ամենուր ստին բախվելը£ Սա իմ կյանքի տառապանքն է. ճշմարտություն, ճշմարտություն, ճշմարտություն… Իմ միակ ուզածը ճշմարտությունն էր, մինչդեռ ես այն գտա մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ և` այնքան կարճատև…»£ Ծանր հիվանդության պատճառով 11 տարի իր արտիստական գործունեությունն ընդհատած Գիլբերը Բրյուսելում բացած երգի դպրոցով է պահպանել կապը երաժշտարվեստի հետ, այնուհետև հրատարակած «Իմ կյանքի երգը» ինքնակենսագրական գրքով (1927 թ.) շարունակելով մտերմիկ զրույցն իր երկրպագուների հետ£ Իր պատումի տխրությամբ համակված հանդիսասրահում փոխըմբռնում գտած Նատլի Ժոլին կրկին փորձում է զվարթացնել ունկնդիրներին` յուրովի նախապատրաստելով ամառվա սկիզբն ազդարարող (պատահաբար չէ ընտրված տարվա ամենաերկար օրը) «Երաժշտության տոնին»£ Հայաստանում պաշտոնապես նշվելով երրորդ անգամ` այն ավելի է մոտեցվել Ֆրանսիայի մշակույթի նախաձեռնած միջոցառման հետապնդած նպատակի իրագործմանը. համախմբելով երաժշտարվեստի պրոֆեսիոնալ ու սիրողական կատարողներին` ժողովրդական տոնախմբության տիրույթում մեկտեղել երաժշտության բոլոր ժանրերի սիրահարներին կեսօրից մինչև կեսգիշեր, այգիներում, մայրաքաղաքի ու մարզերի մոտ 4 տասնյակ բացօթյա «համերգասրահներում»£ Ինչն ու ինչպեսը հնարավորություն ունեին գնահատելու բոլոր հետաքրքրասերները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ