Պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը.


Այն նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ` պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Արթուր Բաղդասարյանը և Սեյրան Օհանյանը շնորհակալություն են հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Ա. Բաղդասարյանն առաջարկել է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` մեկ շաբաթվա ընթացքում փաստաթղթի վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն: Հանձնաժողովը որոշում է կայացրել մշակված փաստաթղթերի փաթեթը մինչեւ հուլիսի 1-ը ներկայացնել Հանրապետության նախագահին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ: