Կռվախնձորը չի կիսվում Կողմերն էլ անզիջում են


Ճապոնիայում ընդունված նոր օրենքը Հարավային Կուրիլները հայտարարել է սեփական տարածք£ Ի պատասխան` "ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ"¬ի սախալինցի պատգամավորները բողոքի հայտարարություն են ուղարկել դեսպանատուն£ Փաստաթղթում ասվում է, որ «Խորհրդային զինվորի արյամբ հեղված» հողերը միացվել են Ռուսաստանին` Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում£ - Պատմությունը նորից գրելու և մեր երկրների միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունները խաթարելու հերթական փորձը ոչ այլ ինչ է, քան քաղաքական զավեշտ և համաշխարհային ճգնաժամի ընթացքում շարքային ճապոնացիների ուշադրությունը հիմնախնդիրներից շեղելու փորձ,¬ նշված է հայտարարության տեքստում£ Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը Ճապոնիան ու Ռուսաստանը քննարկում են արդեն մի քանի տասնամյակ£ Անցյալ հինգշաբթի ճապոնական խորհրդարանը հավանություն է տվել «հյուսիսային տարածքները» վերադարձնելու մասին օրինագծին£ Խոսքը Հարավկուրիլյան շղթայի 4 կղզիները` Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանն ու Խաբոմաին£ «Վերադարձրեք հյուսիսային տարածքները» նշանաբանով շարժումը Ճապոնիայում շարունակվում է 1950¬ական թվականներից£ Դրա հիմնական նպատակն է համոզմունք հիմնավորել, որ Ռուսաստանն ապօրինաբար բռնազավթել է Հարավային Կուրիլները£ Պաշտոնական Տոկիոն իր համար կորսված չի համարում Երկրորդ աշխարհամարտից հետո Ռուսաստանին անցած Հարավկուրիլյան կղզիները£ Այդ երկու խոշոր պետությունների միջև ամենամեծ խնդիրն այն է, որ մինչ հիմա նրանք խաղաղության պայմանագիր չեն ստորագրել£ 2005¬ին նախագահ Պուտինը ջանում էր հարցը լուծել 1956 թ. սովետա-ճապոնական հռչակագրի շրջանակներում և վերադարձնել Խաբոմաին ու Շիկոտանը£ Ճապոնական կողմը, սակայն, չհամաձայնեց£ Իսկ այս տարի` մայիսին, վարչապետ Տարո Ասոն հայտարարեց, որ կղզիներն ապօրինաբար զավթված են£ ՌԴ ԱԳՆ¬ն էլ այդ հայտարարությունն անհիմն անվանեց£ ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևն առաջարկել է ձեռնպահ մնալ` Հարավային Կուրիլի թեմաներով հռետորական հնչեցումներից£