«Ուրախ» ավտոբուս


Իսկ մեզ թվում է, թե միայն Հայաստանում են վարորդները թույլատրված քանակից ավելի ուղևորներ խցկում հանրային փոխադրամիջոցների մեջ: Միչիգանցի վարորդն էլ, ճիշտ մերոնց նման` դժվարացել է մերժել իր ավտոբուսով մեկնել ցանկացողներին: Բայց դե այնտեղ կարգուկանոնը խախտել չի կարելի: Եվ Միչիգանի նահանգից Օհայո նահանգ մեկնել ցանկացող 6 ուղևորների համար ուղևորասրահում տեղ չգտնելով, նրանց տեղավորել է ուղեբեռների կողքին: Հոգատար վարորդ է եղել և ինչ¬որ տեղից ներքնակներ ու բարձեր է ճարել, ավտոբուսի «նեքնահարկում» տեղավորել նրանց` էժան գներով: Բայց, մեկ է` բախտը չի բերել: Մի քանի ժամ հետո մեքենան կանգնեցրել են ոստիկանները և չգիտես ինչու` հենց բեռնահարկի դուռն են բացել տվել: Վարորդի հնարամտությունից ավելի շատ նրանց զարմացրել է, որ «փափախ» ուղևորները ոչ թե ապօրինի գաղթականներ, այլ վայելուչ մարդիկ են եղել: Խեղճ վարորդին բանտային կալանք է սպառնում` անբարեխղճության համար: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են սարեր գնալ բոլորովին մերկ: Նրանք հավաստիացնում են, թե այդ կերպ իրենք ավելի են մոտենում բնությանը: Հիմա բոլոր ցանկացողները կարող են դառնալ անհագուստ այդ արտասովոր զբոսանքների մասնակից: Իսկ ընդհանուր առմամբ` արդեն 2¬րդ տարին է, որ ողջ Գերմանիայից մերկասերները հավաքվում են Դանկերոդ վայրում: Արտասովոր այս հանգստի սիրահարները ոտքով շրջում են` մորեմերկ: 2010 թ. Գերմանիայի հյուսիսում գտնվող Հարց լեռներում մի գործարար զբոսաշրջային հետիոտն երթուղի էր կազմակերպել` հատկապես մերկասերների (նուդիստ) համար: 18 կիլոմետր ձգվող գեղատեսիլ արահետը սկսվում է Դանկերոդից: Այնուհետ քայլարշավորդները հասնում են եղինջի թփերը, որպեսզի Ադամի և Եվայի հագուստով շրջվողները դրանց ծակոցներից չզգուշանան: Իսկ որպեսզի հանգստի այս ձևը չնախընտրողները նույն վայրերում խնջույքներ կազմակերպելիս տհաճ անակնկալի չհանդիպեն, իշխանությունները նախազգուշաց նող նշաններ են տեղադրել` «Զգույշ, նյու!»: Սակայն, դատելով այդ երթուղու հանդեպ աճող հետաքրքրությունից, այդ նշանը կարելի է ոչ թե նախազգուշացում, այլ մերկասերներին միանալու կոչ համարել: