«Աֆրիկային ձեռնարկատեր կանայք են պետք» Որոշել է ԱՄՆ¬ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:


Մինչ աֆրիկյան երկրները ձգտում են արտաքին ներդրումներ ներգրավել և ընդլայնել միջազգային առևտուրը, Հ. Քլինթոնը գտնում է, որ նրանք պետք է մեծ ուշադրություն հատկացնեն և աջակցեն ձեռնարկատեր կանանց: - Ոչ մի երկիր չի կարող բարգավաճել, եթե դրա ժողովրդի կեսը հետ է մնում: Եվ դրա համար շատ լուրջ հիմնավորումներ կան: Փոքր և միջին ձեռնարկությունները` կանանց ղեկավարությամբ, համարվում են տնտեսական աճի հիմնական շարժիչները,¬ աֆրիկյան շրջայցի ժամանակ ասել է պետքարտուղարը: Մայրցամաքի գործարարների և քաղգործիչների հետ զրույցների ընթացքում նա նշել է, որ ֆինանսական ոլորտում կանանց հաջողությունները կնպաստեն մանկանց առողջապահության և կրթական համակարգերի կատարելագործմանը. - Տնտեսության կեսն արդեն գտնվում է կանանց ձեռքերում: Նրանց հնարավորություն տվեք` մեր բոլորի հետ կիսելու համառ աշխատանքն ու դրա պտուղները: Օբամայի վարչակարգն այս և գալիք տարի 2 միլիոն դոլար կհատկացնի` Զամբիայում իրականացվելիք` աֆրիկացի ձեռնարկատիրուհիների պատրաստման ծրագրին` նրանց օգնելով գործընկերներ գտնել: Աֆրիկյան զարգացման բանկի տվյալներով` ներկա պահին գործարար կանանց ֆինանսավորմանն անհրաժեշտ գումարը պակասում է 19 միլիարդ դոլարով: Ասել է թե` դարձյալ հնարավոր չի լինելու նոր աշխատատեղեր ստեղծել, ինչի կարիքն այնքա˜ն զգացվում է: Սակայն Հիլարի Քլինթոնի այցը և հատկապես այս ուղղությամբ նրա ծրագրերը պետք է որ ծառայեն նպատակին: Պետքարտուղարը համոզված է, որ նախևառաջ անհրաժեշտ է փոխել այն պայմանները, որոնցում աշխատում են աֆրիկուհիները: