ԼՐԱՀՈՍ ՀՀ զինված ուժերի հրամանատարական հավաքներ


ՀՀ զինված ուժերի 2011թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` հունիսի 20-ից 23-ը կազմակերպվել են զինված ուժերի հրամանատարական հավաքներ: Հանդիսանալով մարտական պատրաստության կարևորագույն բաղադրիչներից մեկը` հրամանատարական պատրաստության գործընթացը ներառում է նաև տարեկան մի քանի անգամ կազմակերպվող հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել տարբեր օղակների հրամանատարների գիտելիքները, կատարելագործել նրանց գործնական ունակություններն ու հմտությունները: Հավաքների ժամանակ նախատեսված են ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի դասախոսություններ: