ՓԱՅՏ ԵՆ ԿՐՈՒՄ


Հայ¬պարսկական տնտեսական համագործակցությունը, դույլ-մոմ-լուցկի շրջանակից դուրս գալով, սկսել է արտահայտվել հայկական անտառների փայտանյութի արտահանմամբ: Վերջին տարիներին իրանցի գործարարները կենտոնացել էին հատկապես գունավոր մետաղների տեղափոխման վրա: Սակայն ակնհայտորեն նախկին չափաքանակներով մետաղ այլևս Հայաստանում չի հավաքվում, և պարսիկները հիմա էլ հայկական անատառանյութի վրա են աչք տնկել: Հայտնի է, որ խորհրդային ժամանակներում անտառները մեր հանրապետության տարածքի ընդամենը 11 տոկոսն են կազմել, և մութ ու ցուրտ տարիներին անտառների հոշոտումից հետո որևէ հաշվարկ կանաչ տարածքների վերաբերյալ չի կատարվել: Բնափայտի արտահանման նոր ծավալները ենթադրում են, որ նշված թվերը նախորդ տարիներին շեշտակիորեն պակասել են, և հիմա էլ պարսիկների «շնորհիվ» են նվազում: