Ասում եք «Նուրոֆենը» բուժի՞չ է


Պարզվում է, որ գովազդվող այս դեղամիջոցը նույնիսկ անվտանգ չէ: Որպես փաստ` ներկայացնենք 36-ամյա բրիտանուհի Նիկոլա Բրեդֆորդի հետ կատարվածը:

Մեջքի սուր ցավերը մի քանի տարի շարունակ նա փորձել է ամոքել «Նուրոֆենով»: Բայց ոչ միայն ցավը չի դարմանվել, այլև կախվածություն է առաջացել ցավազրկող պատրաստուկների հանդեպ:

Նիկոլան աշխատել է Մեծ Մանչեստրի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնում: Գիտակցել է, որ «Նուրոֆենի» հանդեպ օրավուր մեծացող պահանջը վտանգավոր է. դեղատներում խնդրել է, որ իրեն այլևս չտան այդ դեղը: Բայց ամեն ինչ ուրացող թմրամոլի նման հարևան քաղաք է մեկնել` «Նուրոֆենի» հերթական չափաբաժինը ձեռք բերելու: Եվ օրգանիզմն այնպիսի նուրոֆենաքաղց է ունեցել, որ կինը միանգամից 32 հաբ է կլլել: Բժիշկներին հաջողվել է նրան փրկել: Արդեն վախենալով «Նուրոֆենից», Նիկոլան դեղաքաղցը հագեցրել է թմրադեղերի մահացու «կոկտեյլով»` կոկաին, ամֆետամին և էքստազի (գրել է DΖily MΖil-ը):