Ոգելիցն ու կնոջ բնավորությունը
Ազդեցության առումով, թերևս տարբերություն չկա. ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մի մասը շուտ է հարբում, մի մասը պահպանում է զգոնությունը գոնե այնչափ, որ գիտակցի, թե ինչ է ասում, երբ պետք է դադարի խմել: Ոմանք զվարթանում են ալկոհոլից, ոմանք` չարություն ժայթքում, որոշները` «առյուծ են պատռում», ուրիշներն էլ դարդիման դառնում: Այդ ամենը պայմանավորված է մարդու (կին թե տղամարդ) բնավորությամբ: Բայց ոգելից խմիչքի այս կամ այն տեսակի ընտրությունը, ասում են` «մատնում» է մարդու բնավորությունը:
Օրինակ. Փրփրուն գինին (իմա` շամպայնը) նախընտրում են պչրասեր ու ծիծաղկոտ կանայք: Նրանք պատրաստ են ամուսնանալ իրենցից բավական մեծ տղամարդկանց հետ: Հաճախ են դավաճանում իրենց ամուսիններին և հարբում են վայրկենապես:
Կոնյակը սովորաբար միջին տարիքի կանանց ըմպելիքն է: Նրանցը, ում հարկավոր է ջերմություն, հոգատարություն և քնքշանք: Ավելի շատ ուշադրություն հատկացրեք նրան, ձգտեք հասկանալ նրա հոգին, ու այդ կինը հավերժորեն կսիրի ձեզ: Նա արագ է հարբում:
Օղին խմում են հաստատուն բնավորությամբ, ուժեղ և կամային կանայք: Նրանք չեն թաքցնում իրենց ցանկությունները և հարբում են շատ դանդաղ:
Վիսկի խմում են ինքնավստահ, բարդույթներ չունեցող կանայք: Խմելուց կարող են խենթություններ անել, դառնալ անկանխատեսելի: Շուտ են հարբում, իսկ առավոտյան չեն սիրում հիշել երեկվա օրը, քանի որ չեն կարող ի մի բերել կատարվածը:
Թեքիլան խենթ, «պայթյունավտանգ» տիկնանց քիմքի համար է: Նրանք կարող են լինել կատաղի ու վտանգավոր, թեև մի քանի բաժակ ըմպելուց հետո ակնթարթորեն «անջատվում» են:
Ռոմ-կոլան ամեն ինչը փորձել-փորձարկել սիրող կանանց սիրելի ըմպելիքն է: Նրանք սթափանում են` չհասցնելով հարբել ու հաճախ հեռանում են` առանց հրաժեշտ տալու: Մի խոսքով` այս կանանց հետ չես ձանձրանա:
Ջին-տոնիկի երկրպագուհիները շատ քիչ են հասկանում, հաճախ խոսում են այն բաներից, որոնցից գլուխ չեն հանում: Հարբում են շատ, իսկ առավոտյան չեն կարողանում հիշել, թե իրենց հետ ինչ է կատարվել:
Կարմիր գինին նախընտրում են զգացմունքային, կրքոտ էությամբ կանայք: Արտաքնապես նրանք կարող են զուսպ թվալ, բայց ներքուստ փոթորկուն հոգի ունեն: Շատ շուտ չեն հարբում, իսկ հարբելուց էլ ինքնատիպ են:
Սպիտակ գինին զուսպ, իրենց արժեքն իմացող, սառնասիրտ և հաշվենկատ նրբակիրթ կանանց ըմպելիքն է: Նրանք միշտ սթափ են մնում և ծայրահեղ զգուշավոր են իրենց արարքներում:
Լիկյորները «քաղցր» կանանց համար են, ովքեր տնային կյանք են վարում: Նրանք հրաշալի տնտեսուհիներ են և շատ համեղ են պատրաստում: Սիրում են թանկարժեք նվերներ:
Գարեջուրը «առանց հավակնությունների» կանանց ըմպելիքն է: Այս կանայք հրաշալի «տղերք» են: Նրանք լավ խորհրդատուներ են և անփոխարինելի աշխատանքային ընկերներ: