ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ


Չգիտես` լացես, թե՞ ուրախանաս ...


Ռուսաստանաբնակ նկարչուհի Նարի Յանը եկել է վերականգնելու Այվազովսկու վրձինը...

Այս խնդրի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Այս մասին բազմիցս նշվել է թե´ լրատվամիջոցների, թե´ առանձին անհատների կողմից: Իսկ Երևանի քաղաքապետա րանը, տեղյակ լինելով մեր հուշարձանների խղճուկ վիճակի մասին, դեռևս շարունակում է լռել:

Ի պատասխան այս խորհրդավոր լռությանը, որպես մտահոգված քաղաքացի, ես պատրաստվում եմ իրականացնել մի նախաձեռնություն, որը նպատակ ունի Ձեր` քաղաքապետարանի աշխատակիցների և հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին: Մոտ ապագայում ես նախատեսում եմ կազմակերպել ցուցահանդես, որտեղ կներկայացնեմ իմ կողմից մեկ տարի շարունակ լուսանկարված քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները և որպես համեմատական` մեր քաղաքի որոշ հուշարձանների լուսանկարները: Կարծում եմ` կարիք չկա նշելու ակնհայտ տարբերության մասին: Եզրակացությունները կթողնեմ Ձեզ...

Հարգանքով` Նարինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողուհի