Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի ՀայտարարությունԸ


Համասեռական դեսպանը մերժելի է ու զազրելի Հայ Արիական Միաբանությունն իր վրդովմունքն ու բողոքն է հայտնում Ռիչարդ Հոգլանդին ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան նշանակելու հետևողական փորձերի համար: Նախ տարօրինակ է ներկայիս դեսպան Ջոն Էվանսի հետկանչման պատրվակը, որը խորին հիասթափություն է առաջացրել համայն հայության մեջ, քանի որ Ջոն Էվանսի հետկանչման հիմնական դրդապատճառը նրա արտասանած «ցեղասպանություն» բառն է, որը դեսպանն արտահայտել է` նկատի ունենալով Հայոց Ցեղասպանությունը` ավելի քան 1,5 մլն. հայերի նպատակային կոտորածը: Սա լուրջ ահազանգ է մեզ` հայերիս համար, որպեսզի ըստ դեսպանափոխության բովանդակության, մենք նույնպես փոխենք մեր վերաբերմունքը ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ: Իսկ այն, որ Ջոն Էվանսին ԱՄՆ-ի վարչակարգը պատրաստվում է փոխարինել Ռիչարդ Հոգլանդով, որն ըստ հայկական և տաջիկական ԶԼՄ-ների, համասեռամոլ է, պարզապես խեղկատակություն է, անհարգալից վերաբերմունք ավանդապաշտ հայ ազգի նկատմամբ: Այսպիսով, ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են Հայաստանին հասցնել երկու նպատակային հարված, և° քաղաքական, և° բարոյահոգեբանական: Եթե այն հաջողվի, ապա հայ հանրությանը մնում է բոյկոտել ԱՄՆ-ի դեսպանատան աշխատանքները` գոնե այսպիսով ստորացնելով մեզ ստորացնել փորձողներին: ՀՀ իշխանություններին, հայությանը կոչ ենք անում բոլոր հնարավոր միջոցներով բողոքի ալիք բարձրացնել համասեռական դեսպանի հնարավոր նշանակման դեմ: Հայաստանը հիվանդների ու մոլագարների փորձադաշտ չէ. վե°րջ տվեք անբարո խաղերին, պարոնա°յք «ամերիկացիներ»: Պայքար ահաբեկչության դե՞մ, թե՞ նոր աշխարհակարգի հաստատում Վերլուծելով Լիբանանում Իսրայելի լայնածա-վալ ռազմական գործողությունների պատճառները` անհնար է չնկատել ռազմական գործողությունների խնամքով նախապատրաստված լինելը: Ինչ վերաբերում է ծրագրերին, թվում է` դրանք եթե համատեղ չէին էլ մշակվել, ապա քաջ հայտնի էին Իսրայելի տարածաշրջանային համախոհ ԱՄՆ-ին: Լիբանանի դեմ, ինչպես նաև Պաղեստինում Իսրայելի ռազմական գործողություններին աջակցությունը, Իրաքի պատերազմը և Սիրիայի ու Իրանի հասցեին մշտական սպառնալիքները լրացուցիչ վկայում են, որ ԱՄՆ-ը չի հրաժարվել «Մեծ Մերձավոր Արևելք» ստեղծելու գաղափարից, ինչը դեռ 2004-ին ներկայացրել էր «ութնյակի» խորհրդի քննարկմանը: Ճիշտ է, «ութնյակի» շրջանակներում կիսամյա փոխադարձ խորհրդակցություններից հետո հաջողվեց փաստաթղթից հանել մի շարք անցանկալի դրույթներ. մասնավորապես` Իրաքը տարածաշրջանում դեմոկրատիայի զարգացման մեթոդական ստուգանմուշ դարձնելու առաջարկը: Այս և մի շարք այլ դրույթների հակադրվեց Ռուսաստանը: Ամեն դեպքում Լիբանանը չէր ընդգրկվում այն երկրների շարքում, որոնք կարիք ունեին ժողովրդավարության արտահանման: Այս պետության ժողովրդավարության կայուն համակարգն ապահովում է քաղաքական կուսակցությունների ակտիվ գործունեությունը: Վերջին հաշվով այն կոփվել է ահեղ կործանարար քաղաքացիական պատերազմների բովում: Լիբանանի աշխարհագրական տեղադրությունը Սիրիայի և Իրանի հարևանությամբ, անկախ դիրքը նույնպես գրգռում են ԱՄՆ-ին` այս երկիրը հարմար ռազմահենադաշտ դարձնելով, վերահսկողություն հաստատելու համար նրա հարևանների նկատմամբ: Այսպիսով, միակը, ով խանգարում էր ԱՄՆ-ին իրագործել Լիբանանում իր ռազմական բազաների տեղաբաշխման ծրագիրը, Հըզբոլլահն էր: Քաղաքական այս կազմակերպությունը, որն ունի նաև ռազմական թև, որին մինչ պատերազմը աջակցում էին լիբանանցիների 20 %-ը, ինչպես նաև Սիրիան և Իրանը, ԱՄՆ-ը համարում է չարիքի աղբյուր: Իսրայելը ծրագրել էր իր ռազմական գործողություններով թուլացնել Հըզբոլլահի քաղաքական դիրքերը` պառակտելով լիբանանյան հասարակությունը: Սակայն լիովին հակառակ արդյունքն ստացվեց. հիմա ողջ Լիբանանը կանգնած է Հըբոլլահի դրոշի տակ` և° քրիստոնյաները` Միշել Աունի գլխավորությամբ, և° «Մարադա» շարժման պարագլուխ, ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Ֆրանժեն, ինչպես Սաադ Հարիրիի, այնպես էլ նախկին վարչապետ Օմար Կարամեի և Սելիմ Խոսայի հետևորդ սուննիները, ինչպես նաև` շիաների «Ամալ» կուսակցությունը, որը գլխավորում է լիբանանյան խորհրդարանի խոսնակ Նաբիհոմ Բերին: Որքան ավելի էր երկարաձգվում պատերազմը, և մեծանում են երկրին հասցվող ավերածությունները, այնքան լիբանանյան քաղաքական գործիչների համար անհնարին էր դառնում պաշտպանել այլ տեսակետներ, նույնիսկ նրանց համար, ովքեր երբեք չէին ցանկանա համագործակցել շեյխ Նասրալլայի հետ: Նկատվում են նաև Հըզբոլլահը զինաթափելու Իսրայելի պահանջն արդարացնելու փորձեր` վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1559 բանաձևը: Սակայն պատրվակը մտացածին է և բավական շինծու, քանի որ վերոհիշյալ բանաձևը ենթադրում է 3 կետեր` սիրիական զորքերի դուրս բերումը Լիբանանից, ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացում և Հըզբոլլահի զինաթափումը: Առաջին 2 կետերն իրագործվեցին, և լիբանանյան հասարակության մեջ սկսվել էին երրորդ կետի իրականացման վերաբերյալ քննարկումները, երբ սկսվեց պատերազմը: Այսպիսով, անհրաժեշտ է նշել, որ պահանջելով իրագործել ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձևը, ինքը` Իսրայելը, գործնականում չի իրագործում և ոչ մի բանաձև: Իսկ մերձավորարևելյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունվել են ոչ պակաս, քան 50 բանաձևեր: Ինչպես երևում է` ահաբեկիչների հարձակումներից վախեցած աշխարհն ընկել էր ծուղակը: Այն չէր կարողանում դատապարտել Իսրայելին, քանի որ վերջինիս ռազմական գրոհները իբրև թե դրդված են եղել Հըզբոլլահի գործողություններից: Ընդ որում, լռության է մատնվում այն փաստը, որ ավելի վաղ` 1989 թ., Իսրայելն իրականացրեց նույնպիսի ռազմավարություն` գերեվարելով Հըզբոլլահի զինվորներին` փոխանակելու համար իր այն զինյալների հետ, ովքեր զավթեցին Լիբանանի տարածքի մաս կազմող Շեբաաի հողատարածքը, Իսրայելի ռազմական ինքնաթիռները ոչ միայն շարունակաբար ներխուժում էին Լիբանանի օդային տարածք, այլև թռչում էին ողջ երկրի, ընդհուպ մինչև մայրաքաղաքի և նախագահի պալատի վրայով: Եթե մի որևէ երկրի ինքնաթիռ նույնիսկ մեկ կիլոմետր ներխուժում է մեկ այլ երկրի օդային տարածք` առանց վերջինիս թույլտվության, ապա երկինք են բարձրանում կործանիչ էսկադրիլիաներ, և դեպի նպատակակետն են ուղղվում զենիթային հրթիռները: Սակայն լիբանանյան բանակը թույլ է, այն չունի զենիթային հրթիռներ և կործանիչներ, տեսնում ենք միայն Հըզբոլլահի հրթիռները, որոնք Իսրայելի սկսած ագրեսիայից հետո միայն սկսեցին օգտագործվել: Կարելի՞ է սա կոչել ահաբեկչություն: Խախտելով արտաքին քաղաքականության խաղի կանոնները (կանոններ, որոնք հարկադրված է կատարել ողջ աշխարհը), Վաշինգտո նը երկրներին դնում է փակուղու մեջ: Սակայն, ինչպես երևում է, ԱՄՆ-ը չի ցանկանում հաշտվել աստիճանաբար մարող գերիշխանության հետ և ամեն կերպ փորձում է ապացուցել, որ աշխարհը շարունակում է մնալ միաբևեռ: Ցավոք, դրանից տուժում է Իրաքի, Լիբանանի, Պաղեստինի անմեղ բնակչությունը: Իսկ աշխարհը անհաղորդ շարունակում էր դիտել: Այո°, դիտում էր` չունենալով իր մեջ այնքան ուժ ու ռեսուրսներ ինչ-որ բան փոխելու և դեմ կանգնելու ամերիկյան ձևով աշխարհում խաղաղության հաստատմանը: ՌԴ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Արկադի Միլ-Մանը հուլիսի 20-ին մամլո խորհրդաժողովի ժամանակ հաստատեց, որ Հըզբոլլահի ոչնչացումից հետո նոր կարգեր կհաստատվեն: Այսպիսով, հաստատվում է նաև այն, որ ռազմական գործողությունների նպատակը չէր ներառում միայն երկու գերեվարյալ զինվորների ազատ արձակումը: * * * Ինչ վերաբերում է այդ հարաբերություններում Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա պետք է նշել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո նրա արտաքին քաղաքական դոկտրինն է` հիմնվել պրագմատիզմի վրա և պաշտպանել սեփական շահերը, որը ներառում է սերտ ու բազմապլան հարաբերություններ Մերձավոր Արևելքի երկրների հետ: Ինչպես հայտարարեց ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Սալթանովը «Դիպլոմատ» ամսագրին տված իր հարցազրույցում, «Մեր ազգային անվտանգության տեսակետից կարևոր է, որ ռուսական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանից որևէ վտանգ չսպառնա»: Իր նպատակին Ռուսաստանը ցանկանում է հասնել բացառապես դիվանագիտական միջոցներով` ձգտելով խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Ռուսաստանն իր ուրույն մասնակցությունն ունի մերձավորարևելյան խնդիրների կարգավորման գործընթացներում, վերջինս ֆինանսական օգնություն է ցույց տալիս Պաղեստինին, բարձրացնում է ՀԱՄԱՍ-ին պետական մակարդակի, ակտիվ աջակցություն է ցույց տալիս իրաքյան հարցի լուծմանը` տարածքային ամբողջականության և միասնության սկզբունքի հիման վրա, մշտատև համագործակցում է Սիրիայի ղեկավարության հետ` առաջարկելով պլաններ իրանական միջուկային խնդրի լուծման շուրջ: Ռուսաստանը, ինչպես նաև եվրոպական շատ երկրներ, Հըզբոլլահը չեն դիտում որպես ահաբեկչական կազմակերպություն և պահանջում են, որ վերջինս ընդունվի որպես հակամարտող կողմ: Ի դեպ, անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ-ում Հըզբոլլահը համարվում ահաբեկչական կազմակերպություն. այն կատարե՞լ է որևէ ահաբեկչություն ԱՄՆ-ում կամ այլուր, բացի օկուպացիայի դեմ պատերազմ մղելուց` պաշտպանե լով իր երկրի սահմանները: Մինչդեռ Լիբանանում Իսրայելի «հակաահաբեկչական» գործողությունները մինչև օրս խլել են բազմաթիվ խաղաղ բնակիչների և անմեղ երեխաների կյանքեր և ոչ թե ահաբեկիչների:

Նաիրա ՄԱՐԳԱՐՅԱՆ