«ԱՎԱՆԳԱԴ»


Հավանական և անհավանական վարկածներ Ամառը մոտենում է ավարտին, բայց Հայաստանի ներքաղաքական կյանքի խորը թմբիրը, թվում է, շարունակվելու է նաև աշնան ամիսներին: Համենայնդեպս, քաղաքական կյանքի աշխուժացման նշաններ դեռևս չեն նշմարվում: ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» հնարավոր մրցակցության և նույնքան հնարավոր հետագա համագործակցության մասին այնքան վերլուծություններ եղան, այնքան շատ գնահատականներ ու տեսակետներ հնչեցին, որ թեման գոնե ժամանակավորապես սպառեց իրեն: Իհարկե, այն կարող է վերակենդանանալ տարեվերջին կամ ԱԺ ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ, երբ ի հայտ գան առայժմ չնկատվող նոր ենթաշերտեր, որոնք առայժմ բացահայտված չեն և ընդամենը կանխատեսումների և ենթադրությունների հարթությունում են: Քաղաքական կյանքի վակուումը կարող էր լցնել ընդդիմությունը, բայց այն ամառվա ողջ ընթացքում ձմռան քուն էր մտել: Եվ եթե սեզոնային քնի սիրահար արջը ժամանակին արթնանում է, հայրենի ընդդիմադիր ները շարունակում են քնած մնալ` ժողովրդական լեզվով հայտնի կենդանու ականջում: Եվ ի՞նչ են երազում տեսնում արմատականները, բացի նարնջագույն դոլարներից, որ պետք է Արևմուտքից թափվեին` որպես երկնային մանանա: Բնականաբար, առայժմ անիրականանալի նրանց երազանքը շարունակում է մնալ ոտքի ելած և հրապարակները հեղեղած տասնյակ հազարավոր դժգոհների բանակը, որը նրանք սովորաբար կրիտիկական զանգված են անվանում: Ընդդիմադիր ուժերի լիդերներն արտահերթ իշխանափոխության կամ հեղափոխության մասին գրեթե չեն խոսում, լավ հասկանալով, որ գնացքը վաղուց մեկնել է, և այլևս իրենց չի հաջողվի ժողովրդին պատրանքներով խաբել, թե կարելի է դեռ վազել ու հասնել թափ առած գնացքի հետևից: Միակ պարտադրված ելքը հերթական ընտրություններին նախապատրաստվելն է. բայց արի ու տես` այս ուղղությամբ էլ ոչ մի լուրջ քայլ չի նշմարվում: Այսպես կոչված «ձևաչափային մտորումներն» էլ անչափ երկար տևեցին` առայժմ չտալով ոչ մի արդյունք: Ստեղծված անորոշ իրավիճակում ԶԼՄ-ները իրականության վրա գոնե փոքր-ինչ լույս սփռելու նպատակով լայնորեն սկսեցին կիրառել պահուստային զենքը, որը լրագրողական տարածված տերմինաբանությամբ կոչվում է տեղեկատվական արտահոսք: Նման տեղեկատվության հակաստիության մակարդակը, մեղմ ասած, կասկածելի է, բայց չպետք է անտեսել այն կարևոր հանգամանքը, որ նույնիսկ իրականությանը չհամապատասխանող յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակ է նետվում բոլորովին էլ ոչ ինքնանպատակ. այսինքն` հետապնդում է որոշակի շահեր ու նպատակներ: Օրինակ, վերջերս սկսեցին լուրեր շրջանառվել, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատը համառորեն համոզում է վերջինիս` վերադառնալ քաղաքական կյանք և ակտիվ գործունեություն ծավալել: Ընդ որում, առաջին Նախագահի համախոհնե րն իբր թե համոզված են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հասարակական պահանջը հասունացել է, և եթե նա հանրահավաքի կոչ անի, դրան կարձագանքի առնվազն հարյուր հազար մարդ: Իհարկե, կարելի է համաձայնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը անհամեմատ մեծացել է: Բայց դա կարելի է բացատրել նաև նրա ութնամյա խորհրդավոր լռությամբ: Բոլոր դեպքերում այնքան էլ տրամաբանական չի թվում նախկինների համախոհների այն տեսակետը, թե իբր ժողովրդի մեջ ցանկություն է առաջացել վերստին անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի` ութ տարի առաջ ներկայացրած գաղափարներին ու աշխարհայացքային դրույթներին` դրանք նորովի վերաիմաստավորելու անկեղծ մղումով: Ղարաբաղի հարցում ո°չ քաղաքական ուժերի և ո°չ էլ հանրության տրամադրություններում էական փոփոխություններ չեն կատարվել: Ավելին, մոտեցումներն ավելի կարծրացել են: Լավ է դա, թե վատ, ճիշտ է, թե սխալ` այլ հարց է, այլ քննարկման թեմա: Փաստը մնում է փաստ, որ թեպետ առաջին Նախագահի պաշտոնանկությունից ութ տարի անց, բայց միջազգային հանրությունը, ի վերջո, ընդունեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքը` թեկուզ տարիներ հետո անցկացվելիք հանրաքվեի միջոցով: Այնուամենայնիվ, եթե դրա դիմաց Ադրբեջանին հանձնվեն ազատագրված տարածքնե րը, քաղաքական ուժերի և հանրության հուժկու ընդվզման հավանականությունը մեծ կլինի: Կարելի է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհները ցանկալին իրականի տեղ են ներկայացնում կամ էլ հասարակական կարծիքի լուսաբանման նպատակով «զոնդաժ» են անցկացնում: Ձախողման դեպքում պատրաստի որակավորում միշտ էլ կարելի է գտնել, մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ` «հայրենի քաղաքական էլիտան և ողջ ժողովուրդը շարունակում են խարխափել գաղափարական խավարամոլության մեջ»: Բոլոր դեպքերում, որպես հավանական վարկած, ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվ քաղաքական կյանք վերադարձը աշխուժություն կմտցնի քաղաքական դաշտում: Սակայն մեկ վերապահումով: Առանց Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն բոլորովին այլ որակ կունենա և դժվար թե որևէ լուրջ դերակատարություն կարողանա ստանձնել: ԱԺ ընտրություններում էլ չի հաղթահարի 5 տոկոսի շեմը: Լևոն Տեր-Պետրոսյանի, «Արմատ» հասարակական կազմակերպության հետ մեկտեղ ՀՀՇ-ն, իրոք, անակնկալ մատուցելու շանսեր կունենա, գուցե նույնիսկ մուտք գործի խորհրդարան: Այդ դեպքում, 2008-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահի թեկնածուների ցանկում կհայտնվի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: ՀՀ նախագահի ընտրություններում նույնպես անակնկալները չեն բացառվում, քանզի ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչպիսի քաղաքական մթնոլորտ կլինի 2008-ին Հայաստանում, և ինչ հունով կընթանան աշխարհաքաղաքական զարգացումները: Ա. Հ. ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը որևէ կոնկրետ պատկերացում չունի նախընտրական առաջիկա զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում նա չի բացառում, որ ՍԻՄ-ն ընդհանրապես չմասնակցի ընտրություններին: Ավելին, ըստ Հրանտ Խաչատրյանի, եթե ինչ-որ դաշինքի կազմում կամ էլ միայնակ քվեարկությանը մասնակցելով իրենք դարձյալ պետք է փոքրամասնություն կազմեն, ուրեմն կմեծանա ընտրությունները բոյկոտելու հավանականությունը: ՍԻՄ նախագահը չգիտի նաև ո՞րն է ավելի նպատակահարմար` ուժերը մեկտեղելո՞վ իրավիճակի փոփոխության ուղղությամբ աշխատելը, թե՞ ուժերը կենտրոնացնելով միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելը: Նա նաև լավատես չէ գործող իշխանությունների հեռանկարի հարցում և գտնում է, որ դրա ուժային ու բարեգործական թևերը ներկայացնողներին խոստումնա լից ապագա չի սպասվում: Դավիթ ՎԱՆԵՍՅԱՆ Թերսնվածության հնարավոր հետևանքները Ըստ Արտ. Գեղամյանի, եթե չուղարկվեն նարնջագույն դոլարները, թերսնված ընտրողները ԱԺ ընտրությունների օրը նույնիսկ ընտրատեղամասեր չեն կարող հասնել: Ռ. Հախվերդյանի երգի մոտիվներով ՍՏ. ԴԵՄԻՐՃՅԱՆ - Իմ գլխում ամեն ինչ խառնվել է Ես ինքս ունեմ այնքան հարցեր, Որ շփոթել եմ «երբն ու ինչպեսը» Եվ չգիտեմ անգամ «ումով» անել: Ծավալապաշտություն Ելնելով ԱՄՆ դեսպանատան ծավալներից, և շրջանառվող որոշ լուրերի հավատ ընծայելով` կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում մեծ ծով դառնալու «հեռանկար» ունեցող Երևանյան լճում կհայտնվի ամերիկյան նավատորմը: Պուտինի նախազգուշացումը - Եթե ամերիկյան «նարինջներն» անցնեն հայկական սահմանը, տեղական լոլիկները կմնան Վերին Լարսի փշալարերին: Լավություն արա, գցիր ջուրը Ընտրազանգվածի ձայները «դզելուց» հետո Կարապետիչը անլեզու մարմիններն ամեն շաբաթ օր «բիրիքով» լցնում է Սևանի ջրերը: Քարաբաղնիս «Նվագախմբի տղաները» - 2006 Քանի որ Հայաստանում սպասվում է թեժ աշուն, ընդդիմությանը բուժելու նպատակով ստիպված են քարաբաղնիս անել: ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ - Վա¯խ, մեռա¯... ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ - Դու քրտնի, որ մեռնես էլ, վնաս չունի: «Ոսկե ցլիկ» - 2006 Սորոսը զայրանում է ՍՈՐՈՍ - Էս նախընտրական տարում ժողովրդին հեղափոխականորեն ինչի՞ չես կերակրում: ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ - Վայ, չէ, քեռի Սորոս, հրեն սրսուռ կալբասը փրթել-լցրել եմ առաջը, ես էլ հետը ուտում եմ... ՍՈՐՈՍ - Ո՞նց թե ուտում ես... ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ - Բաա՜, հետը ուտում եմ, որ իշտահի ընկնի, չի ուտում, ի՞նչ անեմ: Ես էլ դիտմամբ սոված եմ թողել. ոչինչ, կկակղի, կուտի... ՍՈՐՈՍ - Բա որ չկակղի, էլի ընտրակաշառք ուտի, քե՞զ պիտի տանեմ եվրացուցահանդես:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ