Ալբերտ Միքայելյանն ու նրա նոր գիրքը


Ալբերտ Միքայելյանին ճանաչել եմ դեռևս նախորդ դարում. աշխատել ենք Ուսուցիչների կատարելագործման Երևանի քաղաքային և հանրապետական ինստիտուտ ներում: Շատ համեստ է ու պարտաճանաչ, լռակյաց է և երբեք ցույց չի տա, որ տվյալ հարցի մասին ինքը շատ տեղեկություններ ունի, քան դիմացինը: Եթե հաստատ չիմանա, չի վիճի: Բայց միշտ հաճելի է նրան լսել, մտքեր փոխանակել, պարզապես` զրուցել: Նրա համար հին ու նոր թեմաներ չկան, և նա փաստարկված խոսում է հին փիլիսոփաներից, մշակույթից. մեր օրերի դեպքերին, իրադարձություններին, երևույթներին յուրատիպ իր հայացքով է նայում, վերլուծելով գնահատում: Հաճելի է իր հետ կիսվելը: Այդպիսին էր նաև մեր մեկ այլ ընկեր` Ալբերտ Փարսադանյանը… Եվ եթե վերջինս տեղով գիտելիքների ուղեցույց էր իր երկու տասնյակից ավելի գրքերով, ապա Միքայելյանը դեռևս մի քանի գրքի հեղինակ է, կրկին համեստությունից է գալիս, շուտ պետք է սկսեր: Հիմա էլ ուշ չէ… Օրերս «Զանգակ -97» հրատարակչությունը ընթերցողներին է հանձնել Ալբերտ Միքայելյանի տարիների տքնանք` «Իմաստասեր» հանրագիտակը` ավելի քան 400 էջ ծավալով: Ծանոթագրությունում կարդում ենք. - Գիրքը համաշխարհային մտքի գանձարան է, ուր հավաքված են տարբեր ժամանակների մեծագույն մտածողների, հայ և արտասահմանյան գրողների, գիտնական ների, արվեստագետների, քաղաքական գործիչների, ժողովուրդների ասույթները, մտքերը: Գրքում կան նաև բառախաղեր, կատակներ, զրույցներ, հանրագիտարանային, հետաքրքրաշարժ տեղեկություններ, թևավոր արտահայտություններ… Այստեղ ամփոփված է շուրջ 5000 ասույթ և հանրագիտարանային 400 հոդված: Նախաբանի հեղինակը անվանի ազգագրագետ, բ.գ.թ. Ալվարդ Ղազիյանն է: Անխոնջ մտավորականը ոչ միայն հարյուրավոր գրքերից առանձնացրել է կարևորագույն մտքեր, արտահայտություններ, այլև դասդասել է, առանձնացրել, ի մի բերել: Այսպես. «Գիրք, գրադարան», «Լեզու, մայրենի լեզու, հայոց լեզու», «Հայերի, Հայաստանի մասին, Հայրենիք, ազգ», «Գեղարվեստ, հոգու և մտքի թռիչքներ», «Սեր, տղամարդ, կին, մայր, ընտանիք», «Հայրեր, որդիներ, սերունդներ, ճակատագրեր»: «Մարմնակրթություն, առողջապահություն», «Երգիծանք, հումոր, բառախաղ» և այլն: Հետաքրքիր է, որ Ալբերտ Միքայելյանը ստեղծել է հատուկ սկզբունքներ և շատ հարցերի յուրովի է մոտենում, ինքնատիպ: Ասենք` «Հանճարներ, ովքեր երեխա չեն ունեցել», «Հանճարներ, ովքեր չեն ամուսնացել», «Հարբեցող հանճարներ», «Հանրահայտ մարդիկ` ապօրինի ծնունդներ», «Ձախլիկ հանճարներ»: Կամ` «Ամենաէկրանա վորված դասականների տասնյակը», որի առաջին տեղում է Շեքսպիրը` 768 ֆիլմ: Ընթերցողը կարող է գտնել տվյալներ գեներալիսիմուսների, հայ մարշալների մասին, նաև` թե նշանավոր անհատներից ովքեր են ամփոփված Կոմիտասի պանթեոնում, Խոջիվանքի պանթեոնում, Պեր Լաշեզ գերեզմանոցում, թե ովքեր են Սովետական Միության և Ռուսաստանի հայազգի հերոսները և այլն: Վերջում նշենք, որ գրքի վերստուգող սրբագրիչ Սերժ Մելքումյանը բծախնդրորեն և խնամքով է կատարել իր գործը: Գրքի հրատարակմանը նպաստել և ողջունել է «Տաթև» գիտակրթական կենտրոնի գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը: Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ Հանճարներ, ովքեր երեխա չեն ունեցել Միքելանջելո, Ռաֆայել, Բեթհովեն, Գլինկա, Գոգոլ, Չայկովսկի, Չեխով: Հանճարներ, ովքեր չեն ամուսնացել Հերոկլիտես, Պյութագորաս, Սոլոն, Լեոնարդո դա Վինչի, Պլատոն, Վերգիլիոս, Գալիլեյ, Վոլտեր, Շոպեն, Լերմոնտով, Պ. Ադամյան, Սպինոզա, Կանտ, Լայբնից, Բեթհովեն, Շուբերտ, Բրամս, Նիցշե, Շոպենհաուեր, Հ. Ջեյմս, Միքելանջելո, Նյուտոն: Հարբեցող հանճարներ Ա. Մակեդոնացի, Սոկրատ, Սենեկա, Հ. Կեսար, Ռեմբրանդտ, Հոֆման, Ջ. Բուշ Կրտսեր, Ա. Ալյոխին, Էդգար Պո, Ալֆրեդ դը Մյուսսեն, Պոլ Վերլեն, Բեթհովեն, Մուսորգսկի, Եսենին: Հանճարեղ սիֆիլիտիկներ Մոպասան, Դոդե, Գոգեն, Վան Գոգ, Ալ. Կապոնե, Նիցշե, Մոնե, Բոդլեր, Պյոտր I, Լենին: