1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորումը լուրջ իրարանցում է առաջացրել որոշ քաղուժերի շրջանում: Իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններն այս օրերին ամփոփում են ԿԸՀ հրապարակման տվյալները` հաշվելով, թե նորացված հանձնաժողովներում որքան տեղ են իրենք կորցրել կամ շահել: Ըստ տեղեկությունների` մեծամասնական ընտրակարգով կուսակցական առաջադրումները պայմանավորված են լինելու նաև ընտրական հանձնաժողովներում տվյալ կուսակցության ներկայացուցիչների ունեցած դիրքով: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել պատրաստվողների մասով նույնիսկ հավաստիացվում է, որ սեպտեմբեր¬հոկտեմբեր ամիսներին արդեն վերջնականա պես պարզ կդառնա, թե հանրապետության մի քանի տասնյակ ընտրատարածքներում «հիմնական թեկնածու» կարգավիճակն ում է «շնորհվելու»: Ինչպես սովորաբար, «հիմնականների» առաջադրման վերջնական հստակեցումը պարզ կդարձնի նաև վերջիններիս ձեռնոց նետել պատրաստվողների անունները` այդպիսով մոտավորապես ուրվագծելով մեծամասնականով ընտրվել պատրաստվողների գրեթե ամբողջական «խճանկարը»: Ընդդիմադիր ՀԱԿ¬ում ԸԸՀ¬ների ձևավորմանն առավելապես անտարբերությամբ են վերաբերվում: Պարզ է, որ Կոնգրեսը մինչ այդ էլ հանձնաժողովներում ներկայաց ված լինելու հույսեր չուներ: Այս քաղուժին մոտ կանգնած շրջանակների հավաստիացմամբ` իրենք այնքան էլ հակված չեն մեծամասնականով ամենուր թեկնածուներ ունենալ և ամենայն հավանականությամբ միայն մայրաքաղաքի որոշ ընտրատարածքներում առավել հայտնի իրենց մի քանի դեմքերի կառաջադրեն: Նույնը չի կարելի ասել սակայն «Ժառանգության» մասին, որը որպես խորհրդարանում ներկայացված խմբակցություն, ԸԸՀ¬ներում ներկայացուցիչներ ունենալու մեծ հույսեր էր փայփայում, սակայն այս անգամ զրոյական արդյունք գրանցեց: Ասում են, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քաղմիավորում միայն տեղի ունեցածից հետո են սկսել հետին թվով բացահայտել, թե ովքեր ու երբ են «Ժառանգությանը» հատկացված հանձնաժողովների տեղերն առք ու վաճառքի առարկա դարձրել` վարկաբեկելով կուսակցության հեղինակությունը: Պակաս հետաքրքիր չէ նաև «Ժառանգության» ղեկավարության հետևյալ եզրակացությունը. ԸԸՀ¬ներում ներկայացված չլինելը նրանցից շատերն արդեն իսկ ընկալել են իբրև վաղօրոք իրենց ուղղված ակնարկ` հաջորդ խորհրդարանում կուսակցության ներկայացված չլինելու վերաբերյալ: Ասում են, թե տեղի ունեցածից խիստ մտահոգված Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում ամերիկյան իր գործընկեր-հովանավորների հետ հանդիպումներ է նախաձեռնելու` ԱԺ ընտրություններում իրենց անելիքն ու սպասելիքները ճշտելու նպատակով: Համակրելի անհատ` համակարգի լավագույն գիտակ, պահանջկոտ, ջանքերը գնահատող, բայց հաջողություններով չբավարարվող, հեռատես, հարգանք (բայց ոչ երբեք` վախ) ներշնչող, պահանջելուց առաջ` խնդրի լուծման բանալին ընծայող... Ղեկավարի կերպարը լիարժեք դարձնող այս հատկանիշների կարևորությունը մենք առարկայացված զգացինք, երբ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչութ յան պետ նշանակվեց Գայանե ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ: Նրա հետ աշխատելու ընթացքում ոչ միայն կրթօջախների ղեկավարներն ու ուսուցիչները, այլև դպրոցի հետ առնչվող յուրաքանչյուրը համոզվեց, որ կրթական համակարգում կուտակված հիմնախնդիրները լուծելի են` եթե ղեկավարը տիրապետում է իրավիճակին և լցված է այն շտկելու վճռականությամբ: Գ. Սողոմոնյանի պահանջկոտությունը սառն ու անտարբեր վերադասի հանձնարարական չէ: Ենթակա¬ղեկավար հարաբերությունը նրա համար գրավականն է համագործակցության շղթայի ամբողջության, որի յուրաքանչյուր օղակի ամրությամբ միայն հնարավոր է արդյունավետ աշխատանք ապահովել... Մեր սիրելի տիկին Սողոմոնյանը նաև հրաշալի ընտանիքի մայր է, երիտասարդ տատիկ, լավագույն ընկեր ու խորհրդատու, կարեկից Մարդ, ով իրեն բնորոշ նրբանկատությամբ փորձում է օգտակար լինել շրջապատին` չսպասելով որևէ մեկի խնդրանքին կամ շնորհակալությանը: Օրերս նրա ծննդյան հոբելյանն էր: Բայց գիտեինք, որ շնորհավորանքներ ընդունել չի սիրում: Ժամանակն էլ չէր բավարարի: Ու հիմա ուզում ենք բոլորի անունից ասել նրան. - Շնորհավոր Ձեր ծննդյան օրը, թանկագին Գայանե Սողոմոնյան: Ձեր հոգում սեր ու ջերմություն կա ամբարված` յուրաքանչյուրիս համար, և դա փոխադարձ է: Մենք ուրախ ենք, որ առիթ է ընձեռվել` աշխատելու Ձեզ հետ և Ձեր ղեկավարությամբ իրագործելու կրթության համակարգի բարեփոխումները: Անսպառ եռանդ ենք մաղթում, առողջություն, ընտանեկան երջանկություն... Միշտ այդքան հմայիչ եղեք, Ձեր հարուստ ներաշխարհից ճառագող բարությամբ համակեք բոլորին, և հանուրի սերը, բարիքն ու անհոգությունը Ձեր մշտահմա ուղեկիցները թող լինեն: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներ Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների տնօրեններ «ԱՎԱՆԳԱՐԴ» թերթի խմբագրակազմը սիրով միանում է Գայանե ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ծննդյան հոբելյանի առթիվ հնչած բարի մաղթանքներին: Հոբելյանը լավագույն առիթ է` ապրած կյանքը վերարժևորելու և վստահորեն շիտակ ընթացքը շարունակելու: Առո´ղջ եղեք և նույնքան մեծահոգի, նույնքան կանացի և սկզբունքային: