ՕԵԿ-ՈՒՄ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՊՐՈՒՄ


Եթե Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովի նախկին նախագահ, երբեմնի ՕԵԿ-ական, իսկ այժմ էլ «Բարգավաճ Հայաստանի» մարզային առաջնորդներից մեկը դարձած Մարզպետունի Մարգարյանը խորը վշտի մեջ է, որ իրեն առհասարակ դուրս են թողել հանձնաժողովի կազմից, ապա «Օրինաց երկրում» ցնծություն են ապրում, որ թիվ 34 ԸԸՀ-ի նախագահ է «ընտրվել» Գրիգոր Հովհաննիսյանը` Շիրակի մարզպետարանի անտառտնտեսության բաժնի պետը: Ճիշտ է, նա արդեն դիմում է գրել ու հեռացել ՕԵԿ-ից, բայց կուսակցությունում համոզված են, որ իրենց «նախկին» կուսակիցն օգտագործելով բոլոր լծակները` նպաստելու է Արթուր Բաղդասարյանի կուսակցության օգտին թվեր նկարելուն...