ՓԱԿՄԱՆ ՇԵՄԻՆ


Հայաստանում հավատարմագրված ոչ պետական ԲՈՒՀ¬երի մի մասը հնարավոր է, որ առաջիկայում փակվեն: Կրթության և գիտության նախարարության տվյալներով այս տարի մասնավոր համալսարաններ են դիմել ընդամենը 9 դիմորդներ: Այս ցուցանիշը, բնականաբար, հիասթափեցրել է հաստատությունների ղեկավարներին: Ինչ խոսք, մասնավորների ռեկտորներին առավելապես ֆինանսական հոսքերի կտրուկ անկումն է մտահոգում, և նշվում է, թե առաջին կուրսեցիներ չունենալու պարագայում ոչ պետական կրթական հաստատությունների մի մասը հազիվ թե կարողանա դիմակայել ֆինանսական դժվարություններին և առաջիկայում ստիպված կլուծարվի: